Մուտք Ճամբար

Այսօր դասաժամը սկսեց ուրախ և հաճելի, ծանոթացա նոր ուսանողների հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ , բացեցինք մեր բլոգները ։ Մեզ այս ամենում օգնեց 2 կուրսի ուսանողուհի ընկեր Նունեն , գրեցինք մեր առաջին գրառումները , իմ մասին և մուտք ճամբար թեմայով։

Իմ մասին

Ես Ալիկ Ասատրյան եմ։ Ծնվել եմ 2005թ. օգոստոսի 13 Երևանում։ Բնակվում եմ Արարատյան 1 զանգված 10/2 շենքում։ 2011թ. ես սովորել եմ Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում։ 2015թ. ես տեղափոխվեցի Մոսկվա և 2016թ. հետ եկա Երևան։ Նաև սովորել եմ 152 հիմնական դպրոցում և այնտեղ էլ ավարտեցի դպրոցը։Հիմա ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջում և որպես մասնագիտություն ընտրել եմ ծրագրավորում : Այս քոլեջում ես ձեռք բերեցի նոր ընկերներ և շատ լավ ուսուցիչներ ։ Քոլեջից ստացած տպավորությունները շատ լավն են ։ Եվ ես բացարձակ չեմ խղճում, որ ընդունվեցի հենց այս քոլեջը ։