Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: 

Առաջադրանք

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ զարդ  արմատով:

Պատասխան։ Զարդատուփ, արդուզարդ, զարդանկար։
Զարդարանք, զարդեղեն, անզարդ։

2. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Պատասխան։ Նադիր Շահը գրավեց Թմուկ բերդը շնորհիվ իր խորամանկության:
Նա չհամաձայնվեց մասնակցել այդ նախագծին, քանի որ ոչ մի շահ չուներ դրանից:

3. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

Պատասխան։ Զարդարանք, աշխատանք, արտադրանք, անարգանք, հարդարանք, պճնանք:

4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով. Գլուխ բերել,  լեզու առնել,  օձի լեզու թափել:

Պատասխան։ Գլուխ բերել – Հաջողեցնել, կարողանալ կատարել,
ավարտել, վերջացնել, լեզու առնել – Տե՛ս Լեզվավորվել,
լեզու ելնել, օձի լեզու թափել – քաղցր խոսքեր զեղել (համոզելու, հաճոյանալու)
Գլուխ բերել – Ես ու Սուրենը այս գործը գլուխ բերեցինք։
լեզու առնել – Մի հարուստ առևտրական շատ հին ժամանակներում մարդկանց լեզուներ էր առնում դահիճներից:
լեզու թափել – Բայց ի՜նչ լեզուներ է թափում այդ հակառակորդը խորհրդային իշխանության։

5. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ – սիրալիր, կոպիտ

Տամուկ – թաց, չոր

Պայծառ – լուսավոր, մռայլ

Աղքատ – չքավոր, հարուստ

Հպարտ — վեհ,հեզ

Առաջադրանք

Կազմիր 10 անձնանուններ հասարակ գոյականներից։
Պատասխան: ծաղիկ – Ծաղիկ,նվեր-Նվեր,վահան – Վահան,աղավնի – Աղավնի,արև – Արև,լուսին – Լուսին,մարտ – Մարտիկ,փիրուզ-Փիրուզ,անթառամ – Անթառամ,ասպետ – Ասպետ,նունուֆար-Նունուֆար։
Գրիր 10 դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։
Պատասխան: Ինչպես ձուկը ջրում – անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ։

Նոյի ագռավ – հատուկ հանձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ։

Կաղ էշով քարավան մտնել — Գործին անհամապատասխան լինել, իր ուժերից բարձր գործի մեջ մտնել:

Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ։

Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտություն։

Կարասն ընկած մուկ — Անելանելի, խեղճացած վիճակում գտնվող մարդ։

Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել, սիրել մի մարդու, որը հետագայում դավաճանությամբ է պատասխանում։

Աստծո գառ — Անմեղ։

Կրիաի քայլերով — Դանդաղ։

Ծեր աղվես — Խորամանկ։

Ականջին արջ նստել — վատ լսողություն։

Ավետիք Իսահակյան – Է՜յ, ջան-հայրենիք

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,Սարերըդ կորած երկնի մովի մեջ.Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…


My day

My day goes by usually, probably like everyone else. I get up at 7-30 in the morning, wash my face, brush my teeth, have breakfast, drink coffee, get dressed and leave the house at 8-00 or at 8-10. I arrive to college at 8:20. We do homework in college and after school I stay with some friends in college and we help each other do our homework. Then I come home, change clothes and rest. Around 4:00 pm – 5:00 pm, I leave the house and go for a walk with friends, I spend a very interesting and fun time with them. I come home around 10:30 pm – 11:00 pm, it even happens that I come at 00:00 am. I go about my business, sit on the phone and go to bed at about 01:00 am and this is how it goes almost every day. I have nothing more to add.

2020-ի անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ

  1. I what does this quotation by a Greek philosopher mean? We have two ears and one mouth so that we can listen twice as much as we speak. Do you agree with it? What are the qualities of a good communicator?
    Answer: I think these words are true, because a person needs to be able and listen, for good communication a person I believe is obliged to listen, but also he should say that would be to grow his opinion.
  2. What are the 4 most important things to bring when you go camping?
    Answer: Bag, food, water, warm clothes.
  3. Where is the best place to go camping in our country?
    Answer: Tsaghkadzor
  4. What is the longest time you have spent camping?
    Answer: Tsaghkadzor for 10 days
  5. Nomophobia or smartphone addiction is a new kind of disease. This new kind of disease is especially typical to teenagers. They can’t get along without their smartphones even for a short period of time. Siblings (brothers and sisters) talk to each other by sending messages to each other from different rooms in the same apartment. Are you ill with nomophobia? How can you get rid of this addiction?
    Answer: Nomophobia or smartphone addiction is a new kind of disease. This new kind of disease is especially typical to teenagers. They can’t get along without their smartphones even for a short period of time. Siblings (brothers and sisters) talk to each other by sending messages to each other from different rooms in the same apartment. Are you ill with nomophobia? How can you get rid of this addiction? I’m not sick of this phobia, but I think to get rid of it you just have to try to find the charms in everyday life.