Սոցիոլոգիական հարցում

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը:

Փորձարարական հարցման ընթացքում փորձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հարցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ
Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել
ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

Ֆոկուս խումբ
Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *