Անհատական նախագիծ մարտ ամսվա համար

Քանի որ տիեզերքն անսահման է, որքան էլ զարգանա տիեզերագնացությունն ու գիտությունը, միևնույն է, այն դեռ մեծապես բացահայտված չէ։ Տիեզերքը երբեք հնարավոր չէ մինչև վերջ ուսումնասիրել ու բացահայտել, և գուցե հենց դա է այն դարձնում այսքան գրավիչ ու հետաքրքրաշարժ բոլորի համար: Մարդիկ տարիներ են անցկացնում՝ հասկանալու համար տիեզերքի մի չնչին մասի առանձնահատկությունները, և նվիրում են իրենց ամբողջ կյանքն այս ոլորտի ուսումնասիրությանը: Տիեզերքը կազմված է աստղերից, գալակտիկաներից և մոլորակներից։

Ես առանձնացրել եմ 15 հետաքրքիր փաստ տիեզերքի մասին:

Գիտեի՞ք որ

1. Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ:

2. Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար ձայնը չի տարածվի: Նույնիսկ եթե կրակեք տիեզերքում, ձեր կողքի կանգնածը կրկին չի լսի դրա ձայնը:

3. Յուպիտերն այնքան մեծ է, որ իր ներսում կտեղավորվեն հազարավոր Երկիր մոլորակներ: Դրա վրա կտեղավորվեն նաև Արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակները, քանի որ այն համակարգի ամենամեծ մոլորակն է:

4. Որքան մեծ է աստղի չափը, այնքան կարճ է նրա կյանքի տևողությունը:

5. Մարդկությանը հայտնի աստղերից ամենատաքը կոչվում է Ատրճանակ: Նրա արձակած արևային քամին 10 միլիարդ անգամ ուժեղ է Արևի արձակած քամուց:

6. Որքան էլ տարօրինակ թվա, բայց ամենասառը աստղերը կարմիր գույն ունեն, իսկ ամենատաքերը՝ երկնագույն:

7. Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացալ ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով:

8. Իսկ բաց տիեզերքում ամենաշատն անցկացրած ժամանակի ռեկորդը պատկանում է ԱնԱԱԱտոլի Սոլովյովին, որն այնտեղ հայտնվել է 16 անգամ՝ ընդհանուր առմամբ 82 ժամ 22 րոպեով:

9. Առաջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը Նիլ Արմսթրոնգն էր, որը այդ նպատակի իրականացմանը պատրաստվել էր 10 տարի:

10. Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է և պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող ամանների մեջ:

11. Պարզվում է՝ լուսնի մակերևույթին թողած հետքերը հավերժ պահպանվում են, իհարկե, եթե արտաքին ազդակները դրան չխանգարեն: Այդպիսին կարող է լինել օրինակ երկնաքարը: Ի դեպ, ամեն տարի լուսինը Երկրից հեռանում է 3,8 սանտիմետրով։

12. 2004 թվականին աստղագետները հայտնաբերեցին մի աստղ, այն ամբողջովին ադամանդներից է կազմված: Այս աստղի երկարությունը 38 624 կմ է: Այն կազմված է 10 միլիարդ տրիլիոն տրիլիոն կարատից: Այն 50 լուսնային տարով հեռու է Երկրից։

13. Լայկա շունը առաջին երկրային արարածն էր, ով ճանապարհորդեց տիեզերք 1957 թվականին։ Այդ ժամանակ նա 3 տարեկան էր։

14. Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի 224 օրվան, սակայն 1 օրը՝ Երկրի 243 օրվան: Այսինքն՝ այս մոլորակն Արեգակի շուրջն ավելի արագ է պտտվում, քան Երկիրը, մինչդեռ իր առանցքի շուրջը՝ 243 անգամ ավելի դանդաղ։

15. Տիեզերագնացների համար կրկին Երկիր մոլորակ գալը կարելի է համարել վերածնունդ. բանն այն է, որ տիեզերքից վերադառնալուց հետո նրանք մեծ դժվարությամբ են կարողանում շարժվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *