Առաջադրանք

1.Ընդգծել տեքստի գոյականները։ Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետումաղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

2․Տրված բառերի առաջին արմատներով կազմել նոր բառեր, որ դրանք լինեն վերջին արմատ։Արվեստագետ,  բազկաթոռ, ուղեկալ, պերճաշուք, պարուսույց, նկարագիր, պատուհան, խավարամած,  գրասեղան, ատամնաբույժ։ Արվեստագետ,  բազկաթոռ, ուղեկալ, պերճաշուք, պարուսույց, նկարագիր, պատուհան, խավարամած,  գրասեղան, ատամնաբույժ։

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – հունվարի 71920[1]ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։


Ծնվել է Ախալքալաքի. (այժմ ՋավախքԳանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր:

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։Վահան Տերյանը մանկության տարիներին

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

19151916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

***

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,

Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։1902

Խոնարհ աղջիկը Ակսել Բակունց

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում Էր։ Ինչքան հեռանում Էինք գյուղից, այնքան ավելի խտանում Էր անտառը, հանդիպում Էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար Էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ Էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, և փշերը չծակծկեին։

Լուռ Էինք։ Ես մտրակի ծայրով զարկում Էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում Էր ձիու վրա, ինձ վրա։

Ընկերս կամաց սուլում Էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։

— Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,— ասաց ընկերս։ Թվում Էր, թե ինքն իրեն Էր խոսում։

Նայեցի նրան։ Ժպտում Էր. կարծես միտն Էր ընկել մի դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։

Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։

— Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Անքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով… Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։

Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին և ապա շարունակեցին քայլերը։

— Գիտեմ, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեպք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը. մոռանում է մանրամասնությունները, սակայն մնում են միայն գլուխը, աչքերը. կարծես մինչև մահ գերեզման անջնջելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը:

Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ձառերի մթնում։

— Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Ես սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը` ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ` որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ` գյուղում պիտի աշխատեի։

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։

…Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել: Գիշերը հասանք այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից: Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.

— Հրեն է՜, մեր գյուղը։

Ձյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շների զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։

— էն մեր Բողարի ձայնն է, — ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղի մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։

Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ: Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի: Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում, միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։

Ձիապանն ինձ տարավ իրենց տունը։ Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա: Բավական ուշ աչքս կիսաբաց արի ու նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց գիշերվա անիրական աշխարհը։

Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։

Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:

Տանը չորս հոգի էինք: Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով մաղում ինձ վրա:

Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից՝ գրատախտակը: Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար: Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ:

Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:

Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում Էի։ ժիր երեխաներ Էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար:

Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առջև խմբված երեխաներին։ Խմբով Էլ ներս Էինք մտնում։

Դասերից հետո ես համարյա միշտ տանն Էի։ Օհան ապերը գնում Էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ ՕՀան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում ու նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

— Հա, որտե՞ղ մնացի, – արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք գանգատվում էր.

— Պառավել եմ, քունս շուտ է տանում: — Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

***

Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։

— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավականին ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

— Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կարծես որ բամփես, տափին կփակչի, – ասում եր Օհան ապերը նրա մասին:

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել: Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը:

Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը: Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի:

Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է: Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը: Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ: Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ:

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց: Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, փոչը կախեց ետևի ոտքերի արանքը և փախավ: Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր: Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը:

Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց: Միասին վազեցինք դեպի այն կողմը, և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին: Երևում էր, որ լիզել է վերքի արյունը: Անտոնը աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրեցի, և մենք վերադարձանք:

Ութ-տաս տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին: Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին:

Ահա այդ դեմքն էր, որ մեխվել էր հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել էր տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ:

Ընկերս լռեց. ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով:

Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը:

— Տեսա ու կանգնեցի, – դանդաղ շարունակեց նա,- և թեպետ Անտոնն ասաց ում աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում: Հիշում եմ, որ մի անգամ էլ, երբ բացուտն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի: Գլուխը խոնհարեց ու փշրեց ձեռքի ճյուղը:

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ ցախը շալակին: Մեր տան հետքերով իջան կալերի վրա: Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ: Ես պատշգամբից նայում էի այն կողմ, իսկ Օհան ապերը հարցնում էր մոշահավերի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, և ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո´ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը:

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում:

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր, բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը:

Ուզում էի իմանալ աղջկա անունը: Հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին: Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր: Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակին գրեցի գումարման նոր վարժություն:

Խոնարհ, Խոնարհ… Նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա օձի պես սև պարանը:

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ: Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց:

Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի: Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը: Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհը աջ է ծռվում: Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը: Ոչինչ չէր երևում: Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ: Կռացա վերցրի:

Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով: Այն թաղի շները հաչոցով ինձ վրա վազեցին: Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ: Ինձ տեսավ՝ դեմքն իսկույն մյուս կողմ դարձրեց, տուն մտավ: Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը:

Այդ օրն այնքան ուրախ էի: Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել: Ընթրիքից հետո բուխարու մոտ երբ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին:

Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա: Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ: Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից: Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբր թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք:

Դժվար էր միշտ պատրվակ գտնելը: Հիշում եմ, երբ երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել: Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր… Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց: Քույրը դեռ չէր եկել: Կանգնել էի մուտքի դռան մոտ: Աշակերտները վառարանի մոտ տաքանում էին: Աչքս բլրակին էր: Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար: Աղջիկը քայլերը արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.

— Խոնարհն արդեն վեր է կացել…

Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է: Աղջիկը սուտ էր ասել:

Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա: Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում: Շատերի ձեռքին խնձոր կար: Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ: Նրանց մեջ էր Խոնարհը. նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր: Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել էր կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտում էին և վազվզում կտուրների վրա:

Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար: Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ: Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել: Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին

Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, մանրիկ աչքերը: Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թված որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ: Տուն մտա, նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից:

***

Անտառն արդեն վերջացել էր և սկսել լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողում աճել է կաղին:

Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին: Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ լողում էին չոր տերևներ:

Ձիերը հոգնել էին: Լեռնային կանաչը գրավիչ էր և´ մեզ, և´ հոգնած ձիերի համար:

— Իջնենք, ձիերը թող հանգստանան, – ասաց ընկերս: Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը: Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա:

— Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր: Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին: Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունը արդեն զգացվում էր, որ գարունը հեռու չէ: Այդպիսի օրերին կատուն էլ է հեռանում թոնրի տաք քարից և աչքը փակած պառկում արևի տակ:

Մեկը բարձրանում էր սանդուղքով: Գլուխս վեր հանեցի: Գիրքը ձեռքիս դողաց: Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ: Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել, դրանից էր, որ գրքի տառերը շեղվեցին, և գիրքը դողաց:

— Հայրս խնդրում է ճաշի գաս մեր տունը:

Ինքս էլ չգիտեմ, թե ինչու, պատճառ բռնեցի գիրքը, ասեցի, որ չեմ կարող գալ: Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդրանքը:

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի: Անելիքս չգիտեի:

Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա: Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք: Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի՝ կովերին խոտ ու դարման տալու:

Չգիտեմ, ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքա՜ն սիրուն է, ինչպես այն տարին: Քարերն էլ էին շնչում գարնան բույրը: Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր: Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր:

Ձորակներում հիմա էլ կան այգիներ: Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները: Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթիկները և ձորակները բուրեին: Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն:

Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մռնչում էին արջառները, հոտոտում, դես ու դեն վազում և ոտքով փորում թաց գետինը: Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից:

Գարնան օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է: Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե´ք, երբե´ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը:

Նրանց տուն չգնալու համար փոշմանել էի: Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել: Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ:

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես: Ես էլ էի պատրաստվում, աշակերտները սովորում էին երգ և ոտանավոր: Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ: Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն: Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր:

Կիրակին եկավ: Գուցե և ոչ մի տարի այս օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում: Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռչում աշխույժ ճռվողույնով: Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները:

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում և այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած: Եվ ի՜նչ բարaկ էին նրա շրթունքները:

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը: Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը:

Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկը ինչ-որ բան էր ասում: Բազմությունը լուռ լսում էր: Չէի լսում ես: Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի:

— Խոնարհս… – Ձայնս դողաց: — Թո´ղ,- ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր: Դահլիճում ծափահարում էին. ոմանք անսովոր ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով գոհունակությունն էին հայտնում:

Քիչ հետո հանդեսը վերջացավ: Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը: Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո´ղ: Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել ՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը: Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները:

Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա: Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը: Դասերից հետո գնում էի ձորը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց: Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի հետև: Հայրը գնում էր առջևից չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ: Հետո գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնին նայում էի ճանապարհին:

Մի անգամ միայն ցանկապատի հետևից ինձ նայեց և ժպտաց: Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա և մի քիչ ավելի կանգնի: Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ: Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա: Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը:

Ընկերս լռեց: Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ:

Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս, որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ:

— Եկավ և վերջին օրը: Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտներին բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում: Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում: Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի հետևից էր:

Հրաժեշտը դժվար էր: Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և´ Օհան ապոր, և´ Աշոտի, և´ պառավ նանի համար: Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը:

Խոնարհին մի քանի օր չէի տեսել: Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու: Եվ մի անգամ էլ տեսնելու պահանջը ինձ ստիպեց արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգ առնել նրանց տան առաջ և բաց դռնով նայել բակին:

Խոնարհին բակում չտեսա: Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջին լսվում էր հորովելի ձայնը: Մի տեղ աշունքվա մուգ կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը:

Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց: Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Նանին ձիապանին պատվիրում էր ինձ տանել և զգուշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը:

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը, որ ձմեռը կովերը ջուր էին խմում: Ահա և Օհան ապոր այգու դռնակը: Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի, մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի հետևը մարդ չկար: Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները:

Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին: Նրանք ինձ տեսան ու իջան բլրակով: Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին: Մի քանիսը ծաղիկներ էին բերել: Հենց որ մեկը մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ հետևեցին օրինակին:

Աղջիկներից ոմանք լաց եղան: Նրանք և´ ժպտում էին, և´ ժպիտի հետ սրբում արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես: Լաց էր լինում և Խոնարհի քույրը:

Մեկը՝ թե “Ուսուցիչ, մեզ չմոռանաս”: Լավ հիշում եմ Ճուտիկին, որ միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար հնամաշ տրեխներով: Որբ էր Ճուտիկը, լռիկ-մռիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին: Խմբի մեջ Ճուտիկն էլ էր: Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ: Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս: Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը: Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում:

Ձիապանի կանչն ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու: Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին: Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը, ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը: Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները: Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին:

Քայլում էի ձիապանի հետևից: Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էի փոքրիկ տափարակով: Կանաչ արտերում քաղհան էին առնում: Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ: Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր կապույտ ծաղիկներ: Բացվում էր պուտը:

Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին: Մեր հայացքները իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա: Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը: Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում: Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհան բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ:

Ոչինչ չասացի, հեռացա: Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում: Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման: Եվ այդ երամից մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին: Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի: Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա: Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու:

Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում:

Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը: Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:

— Հետո տասներկու տարի… Եվ ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառը հիշողության հետ կապված… Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ կարմիր շրթունքներ:

Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմ: Նրա աչքերն ավելի մեծացան:

— Գիտես, որ Խոնարհին տեսա:

— Ե՞րբ:

— Երեկ: Վերին գյուղում: Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները: Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս: Այս տարվա ժանտախտից էին խոսում: Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն: Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը:

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը:

— Հետո մի ճար լինի,- ասաց:Ամուսինն անցյալ տարի է մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:

Ես ճանաչեցի Խոնարհին… Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Ես ճանաչեցի Խոնարհին… Բայց չգիտեմ, նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ:

…Անխոս նայեցինք ձիերին և անցանք գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել:

Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով, Հայաստանը սեբաստացիների աչքերով

Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով

Հենց առաջին օրվանից ես շատ հավանեցի կրթահամալիրը,որովհետև նա ինձ շատ դուր եկավ: Կրթահամալիրը ինձ համար յուրահատուկ է, սկզբում այն նման էր մի կեղպեքի, ես գտա այդ կողպեքի բանալին, և բացեցի այն: Ինձ համար կրթահամալիրը լրիվ անծանոթ և նոր էր, բայց շատ կարճ ժամանակահատվածում ես կարողացա բացահայտել և սիրել կրթահամալիրը: Այստեղ ես ձեռք բերեցի շատ ընկերներ, և նոր ուսուցիչներ Կրթահամալիրում շատ հետաքրիր է անցնում: Եվ ես շատ ուրախ եմ որ ես սովուրում եմ հենց այս կրթահամալիրում:

Հայաստանը սեբաստացիների աչքերով

Ես հպարտ եմ որ հայ եմ: Հայաստանը իմ տունն է, իմ ծննդավայրը,իմ ամեն ինչը: Ես սիրում եմ Հայաստանը իր բոլոր երանգներով և գույներով: Ինձ համար առանձնահատուկ է Հայաստանի բնությունը, նրա տեսարժան վայրերը: Շատ եմ սիրում շրջել Հայաստանով, բացահայտել Հայաստանը: Ամեն անգամ շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով, և բացահայտելով Հայաստանը, ավելի հետաքրքիր և անվերջ է թվում այն:

Ավետիք Իսահակյան բանաստեղծություններ

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…


* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Գիշերն եկավ

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին…

-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում…

Ավետիք Իսահակյան կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից
դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։ Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…»«Հայաստանին»«Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946 թվականին1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Ամենապիտանի բանը

<<Ամենապիտանի բանը>> սովորեցնում է, որ հաճախ ամենակարևոր բաները կարող են լինել վերացական և շատ ավելի կարևոր, քան մնացածը: Առաջին հերթին պետք է սիրով և լույսով լցնել աշխարհը, հետո նոր այլ բաներով, որոնք անհրաժեշտ են կյանքի համար:

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի
բովանդակությանը։
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։
Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։
Քուչակին վերագրվող հայրենները ունեն սիրային և պանդխտային բովանդակություն, որոնք գրված են միջին հայերենով։
<<Հայերեն>>կոչվող բանաստեղծությունը չորստողանի ստեղծագործություն է,որի յուրաքանչյուր տողը 15 վանկ է և բաժանվում է 8-7 մասերի։ Միջնադարում բանաստեղծության այս տեսակը շատ տարածված էր։Քուչակի հայրենները առանձնանում են 2 թեմաներով` սիրային և պանդխտության։
Էրնեկ ես անո´ր կու տամ,որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ – եղեմնիկ եկեր,զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր, ցորեկով զդընչիկն է պագեր:

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, 
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, 
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: