Երիցուկ:

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։

Հանգստացնում է մինչդաշտանային սինդրոմի նշանները։ Երիցուկին ուշադրություն դարձրեք նաև այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էստրոգենների մակարդակը։ Էստրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։

Փափկեցնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված կրեմներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Մազերի խնամքի միջոց

Ես օգտագործում եմ head and shoulders աղադրության մեջ մտնում է․ Ջուր,մաքրող և փրփուր առաջացնող բաղադրիչներ,ակտիվ բաղադրիչները թեփի դեմ,մազերի համար նախատեսված կոնդիցիոներ, կայունացուցիչ, կոնսերվանտ, բուրավետիչ նյութ,մաշկի հասրակշռող բաղադրիչ ։
Իր մեջ չի ներառում Ֆոսֆատ և պարաֆին։ Ֆոսֆատը նպաստում է մաշկի շուտ ծերացմանը, իսկ պարաֆինը համարվում է նավթամթերք։

Ջրի քիմիական բաղադրությունը

Բնական ջրերի հիմնական քիմիական բաղադրիչներն են հանդիսանում Na-ը, Ca-ը, Mg-ը, K-ը և Fe-ը Քաղցրահամ ջրերում այս կարևոր իոնների պարունակությունը կազմում է ընդհանուր աղերի պարունակության շուրջ 95%-ը։ Հետևապես, ջուրը հանդիսանում է սննդի բաղադրիչներից մեկը և մտնում է միներալային ծագում ունեցող սննդանյութերի կազմի մեջ, որոնց կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ նրանք հանդես են գալիս որպես փոխանակության պրոցեսների կարգավորիչներ։ Ինչքան ավելի քիչ է ջրում աղերի քանակությունը, այնքան ավելի է բարձրանում ջրի ունակությունը նոսրացնել օրգանիզմում գտնվող նյութերը։ Այդ իսկ պատճառով խմելու համար օգտագործվում են քաղցրահամ ջրերը, որոնց մեջ աղերի պարունակությունն այնքան քիչ է, որ դա չի անդրադառնում նրա համային հատկությունների վրա և չի զգացվում ջուրը խմելու ժամանակ։ Ջրի քանակությունը, որն անհրաժեշտ է ծարավի հագեցման համար կախված է ջրի միներալիզացիայի աստիճանից՝ ընդ որում ինչքան քիչ է ջրի միներալիզացիան, այնքան ավելի հաճելի է նրա համը և ավելի շատ է ընդունված ջրի քանակը։ Ջրի նման հատկությանը մարդը հարմարվել է էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում, այսինքն աղի համի առկայությունն օրգանիզմին բերում է այն մտքին, որ ջուրը պարունակում է զգալի քանակությամբ աղեր և հետևապես զերծ է մնում իր գլխավոր ունակությունից, այսինքն նոսրացման հատկությունից։ Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, համաձայն որի ջրի աղային կազմի ֆիզիոլոգիական նշանակությունը մեծ չէ։ Իրոք, ջրի հետ օրգանիզմ կարող է ներմուծվել աղերի ընդհանուր քանակության միջինում 5%-ը։ Խմելու ջրի օրական ֆիզիոլոգիական պահանջը, կլիմայական գոտիներից կախված, միջինում կազմում է 2 լիտր, որը ներմուծվում է օրգանիզմ խմելու միջոցով՝ 1000մլ, ապուրների միջոցով՝ 300-400մլ. սննդամթերքների միջոցով 700մլ։Սակայն, եթե աղերի ընդհանուր քանակությունը, որն օրգանիզմը ստանում է ջրի միջոցով զգալի չէ, ապա կալցիումի և մագնիումի (որոնց իոնների գումարով պայմանավորված է ջրի կոշտությունը), հարցը լրիվ այլ է: Հասուն մարդու օրական պահանջը կալցիումի նկատմամբ կազմում է 800 մգ, իսկ մագնեզիումի նկատմամբ՝ 400մգ։ Այս էլեմենտները, մասնավորապես կալցիումը մի շարք սննդամթերքներում գտնվում են դժվար յուրացվող ձևով և օրգանիզմ ներմուծվում են ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի օրական պահանջն է։ Խմելու ջրի միջոցով օրգանիզմ ներմուծվում է կալցիումի օրական պահանջի 10-25%-ը։ Կալցիումը և մագնեզիումը ջրում գտնվում են բիկարբոնատների, կարբոնատների, քլորիդների, և սուլֆատների տեսքով, սակայն աղերի հիմնական մասը կազմում են բիկարբոնատները, որոնք ջրի եռացման ժամանակ վերածվում են դժվարալույծ կարբոնատների։ Հետևապես, օրգանիզմ բավականաչափ կալցիումի և մագնեզիումի ներմուծման համար, խմելու նպատակներով ցանկալի է օգտագործել բնական չեռացված ջուր։ Պետք է նկատի առնել, նաև այն հանգամանքը, որ քանի որ խմելու ջրի աղային կազմի մեծ մասը ներկայացված է կալցիումի և մագնեզիումի բիոկարբոնւստներով, (որոնք հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից), ապա ջուրը կարևորվում է նաև որպես հիմնային բնույթի սննդամթերք։

ՀՀ ջրային ռեսուրսները

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները V: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը V:

Ինչն է կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը։

Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում V: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր +: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր V:

Քանի լիտր քաղցրահամ ջուր է հարկավոր մարդուն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար։

ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը V: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը +:

100 կմ և ավելի երկարություն ունեցող քանի գետ կա ։

ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ V: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով +: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով V: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան +: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ ) +: Նախատեսվում է կառուցել ևս 64-ը +: ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ +:

Որն է ամենա խոշոր ջրամբարը։

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը V: Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են +: Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր V: Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար V:

ՀՀ տարածքում քանի լիճ կա։

Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 2000-3000 մետր բարձրություն +:
Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին V : Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը V : Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը V :

Որն է ՀՀ-ի համար ամենակարևոր գետը։

Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ V :
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռգամ, այլ` խմելու նպատակներով V : Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում V : Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով V: Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար V: Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ +:

Որտեղ է գտնվում ջրավազաններից խոշորագույնը։

Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը V :
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը V : Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր+:

Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբով էլ ինչ ավազան կա։