Անհատական աշխատանք Հեռախոսի ստեղծման պատմություն

Սմարթֆոնների համար սկիզբ են ծառայել կոճակային հեռախոսները, հսկայական եւ անասելի գանգուրները, որոնք ոմանք ոչ թե այն, ինչ իրենց ձեռքում չեն պահել,այլ, հնարավոր է, ընդհանրապես, նույնիսկ չեն տեսել: Բայց ես ուղղակի պարտավոր եմ պատմել ձեզ, թե ինչից է սկսվել հեռախոսներ ընդհանրապես, եւ թե ինչպես են նրանք հասել են նրան, որ մենք տեսնում ենք հիմա: Այնպես որ, ստանալ հարմարավետ մենք սկսում!Սկիզբը nachalvse սկսվել է 1973 տարի, այն էր, ապա առաջին բջջային հեռախոսը ստեղծվել.Իսկ ստեղծել է այն Martin — ի հիմնադիր Motorola ընկերության, Հենց այդ մարդը, եւ հենց այս ընկերությունը համարում է ստեղծել Ձեր այսօրվա Սմարթֆոններ! Ընդհանրապես, նայելով Motorola ընկերությանը, դժվար է նույնիսկ մտածել այն մասին, թե որքան մեծ ներդրում են նրանք կատարել պատմության մեջ, քանի որ այս պահին նրանք ներքեւի մասում շուկայում եւ խաղում են ոչ թե իրենց կանոններով, ինչպես նախկինում … վերլուծական ընկերությունը Counterpoint հրապարակել է արդյունքները երկրորդ եռամսյակի 2019 թ սմարթֆոնների շուկայում. Առաջատարների եռյակում փոփոխություն է, բայց ինչ-որ մեկին հաջողվել է ավելացնել վաճառքի քրգործ է հարուցվել, իսկ ինչ-որ մեկը շարունակում է իր անկումը ։ Բայց ամեն ինչի մասին, որպեսզի.Վաճառված սմարթֆոնների քանակով շուկայի եռյակում ով է մնում հարավկորեական Samsung ընկերությունը։ Այն եռամսյակում վաճառել է 76,6 մլն սարք, իսկ դա 7,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այժմ արտադրողի թիվ 1 21,3% շուկայում.Հաջորդ գալիս Huawei. Չինական ընկերությանը դեռ չի հաջողվել առաջ անցնել Samsung-ից, և մինչև առաջատարությունը դեռ հեռու է.Huawei-ն ունի 56,7 մլն վաճառված սմարթֆոն, այսինքն ՝ 20 մլն-ով պակաս Samsung-ից ։ Փոխարենը դա 4,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Արդյունքում Huawei-ն ունի շուկայի 15,8% – ը ։ Երրորդ տեղում Apple-ն է, և այստեղ արդեն ամեն ինչ տխուր է ։ Ընկերությունը վաճառել է 36,4 մլն iPhone, իսկ դա 11,9 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի երկրորդ եռամսյակում:Ընկերության ֆինանսական հաշվետվությունում ասվում է, որ սմարթֆոնների վաճառքները նվազել են 12 տոկոսով ՝ հասնելով 25,99 մլրդ դոլարի: Եվ առաջին անգամ, քանի որ 2012 թ., iPhone-ի վաճառքի հասույթը պակաս, քան կեսը Apple-ի ընդհանուր եկամուտների.Այնուամենայնիվ, այժմ Apple-ը զբաղեցնում է շուկայի 10,1% – ը, սակայն կարող է զիջել երրորդ տեղը Xiaomi-ին, որն այժմ ունի 32,3 մլն վաճառքի սմարթֆոնների շուկայի 9% – ը:

ՀԵՌԱՎԱՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 1-5 ՆՈՅԵՄԲԵՐ -ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ֆիդայական շարժում

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։

Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը, Հրայրը, Գևորգ Չաուշը պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Արևմտյան Հայաստանում զինված խմբի կողմից տարածքի գրավումով և քաղաքական հստակ պահանջների ներկայացմամբ ամենահայտնի գործողությունը տեղի է ունեցել 1901 թվականին, երբ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը նոյեմբերի 3-ին գրավեց Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքը: Օսմանյան կառավարությունը, տեղեկանալով դրա մասին, մեծաքանակ զորք է ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորներն ու նրանց միացած մահմեդական զինված ջոկատները շրջապատում են Առաքելոց վանքը և անցնում հարձակման: Սակայն, չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը, և թուրքերը մարտի ընթացքում բազմաթիվ զոհեր են տալիս: Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, իսկ հայդուկների գործողությունը գնալով արդեն լայն միջազգային արձագանք է ստանում, թուրքերը դիմում են բանակցությունների: Շուտով Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց քաղաքական պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել հայ քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի կողմից զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին՝ հայերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն: Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը՝ բանտից ազատ են արձակվում 31 բանտարկյալներ:

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հայ-թաթարական ընդհարումները և կենտրոնական իշխանությունների դերակատարումը,

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը :Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը։

Գարնանային աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ։ Կենտրոնական իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում հայոց կաթողիկոսը սկսեց օժանդակություն ցուցաբերել հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կրոնական առաջնորդներին միացան նաև քաղաքական ուժերը, մասնավորապես՝ Դաշնակցություն կուսակցությունը։ Ջարդերի ընթացքում Բաքու են ուղարկվել Դրոն (Դրաստամատ Կանայան), Արցախ՝ Խանասորի Վարդանն ու Համազասպը (Սրվանձտյան), Սյունիք՝ Քեռին (Արշակ Գավաֆյան), Ելիզավետպոլի գավառ՝ Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Մարտիրոս վարժապետը, Թիֆլիս՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Երևանի գավառ` Նիկոլ Դումանը և շատ ուրիշներ։ 1905 թվականի մայիսի 11-ին Դրոն Բաքվում սպանեց նահանգապետ Նակաշիձեին, ավելի ուշ սպանվեցին Մահմեդբեկովը, Միքելաձեն, Շահթախթինսկին։ Բաքվի հայերի շրջանում կազմակերպական կարևոր աշխատանքներ կատարեց Հովհաննես Քաջազնունին։Ջարդերի ալիքը Բաքվից հասավ ոչ միայն Ելիզավետպոլի նահանգ, այլև Նախիջևանի գավառ։ Այստեղ ջարդերը սկսեցին մայիսի 12-ին և տևեցին երեք օր։ Այստեղ վիրավորվեցին և զոհվեցին շուրջ 400 հայ։ Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-25-ը։ Թուրքերն անցան գրոհի և փորձեցին զանգվածային գրոհով վերցնել հայկական թաղերը։ Տալով 100 սպանված ավելի շատ վիրավորներ՝ նրանք նահանջեցին։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, հարձակումներ չձեռնարկեցին։Կատաղի բախումներ եղան Ելիզավետպոլի նահանգում։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին (1905-07թթ․),

1905 թվականի հունվարի 9-ին Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Սասունի ապստամբությունը 1904թ․

Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել  Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս  3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ:Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին  անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի:Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր:Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է  Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է  Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն:Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի  Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:

Բացիկները պատրաստվել են 1908թ․ օսմանյան հեղափոխությունից հետո

Այս բացիկն ունի հայերեն մակագրություն։

Սա նվիրված է 1908թ․ Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) տեղի ունեցած հայկական ցույցին։ Ֆրենկ փողոցում. 2-րդ սահմանադրության շնորհավորանքների ժամանակ հայկական թատրոնի դերասանները։

Իսրայել Օրի և Հովսեփ Էմին (Հարցեր)

1. Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին։

Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Ձևավորվում էր ազատագրական պայքար։

2. Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ։

Նրանք երկուսն էլ Հայաստանին դաշնակից տեսնում էին Եվրոպայի երկրներին։ Պայքարում էին, քայլեր անում ոչ թե սեփական այլ իրենց երկրի և ժողովրդի շահերից ելնելով։ Երկուսն էլ չէին խուսափում ռիսկերից և ամեն ինչի պատրաստ էին հայրենիքի ազատագրման համար։

3. Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Նրանք երկուսն էլ եվրոպական երկրներից մեկին էին տեսնում որպես դաշնակից։

4.Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա։

Պետք է լինի խիզախ, ազնիվ, հայրենասեր, հավատարիմ մնա իր երկրին և ժողովրդին, նաև պետք է լինի հմուտ գործիչ, որպեսզի կարողանա խնդրում ներգրավվել նաև այլ երկրների։

5.Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Հայոց Պատմություն

  • Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին
  • XVII դարի երկրորդ կեսը Հայաստանի պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական գաղափարախոսության ծավալմամբ:
    Հայաստանի ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները,
    որոնք բաժանվում են երկու հիմնական խմբերի` ներքին և արտաքին:Ներքին նախադրյալների մեջ կարևորը հայ բնակչության ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումն էր։ Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը, քանզի աստիճանաբար
    ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները` չքավորության եզրին
    հասցնելով բնակչությանը:
    Ազատագրական պայքարի նախադրյալ
    ների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը` հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը
    Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջը միավորում էին ոչ միայն
    Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած ու համայնքներ ստեղծած բնակչությանը։
  • Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ
  • Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
    Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը:
    Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը:
    Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել: Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը: Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը:
    1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց: 1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր: Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն:Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին:Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը: Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը: Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը: 1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու: 1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը: Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը: Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր: Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր: Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։
  • Իսրայել ՕրիԻնքնուրույն, առանց ինչ-որ մեկի միջնորդության, կապեր հաստատեց կուրֆյուստի հետ, ով հետագայում նրան բավականին շատ օգնեց իր նպատակն իրագործելու հարցում: Օրին գործեց անձնվիրաբար, զոհաբերեց անգամ սեփական, հենց թեկուզ ֆինանսական միջոցները իր նպատակին հասնելու համար: Առաջինն էր, ով ազատագրության հարցին դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց: Իհարկե, պատմված բոլոր պատմություններին, թողած բոլոր արձանագրություններին հավատալ հնարավոր չէ: Քանի որ հնարավոր է՝ նա ստում էր կուրֆյուստին հանուն Հայաստանի ազատագրման: Ինչպես օրինակ՝ ներկայացնում էր, որ Հայաստանը հարուստ մի երկիր է, մինչդեռ այդ շրջանում Հայաստանը ավելի քան աղքատ էր:Օրին գործում էր անձնվիրաբար, ուներ նպատակ և, հետևաբար, ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: Այն դեպքերից է, երբ բոլոր դրական խոսքերը չափազանցություն չեն կարող համարվել: Դրանք միայն իրականությունն են:
    Այդքան ջանքերից հետո գործը չհաջողվեց: Կարող ենք գտնել երկու մեղավոր: Առաջինը՝ շարժման «հովանավոր» պետությունների կարգավիճակն էր. Երկուսն էլ զբաղված էին ավելի կարևոր հարցերով, քան Հայաստանի ազատագրումն է: Եվ հետևաբար ծրագիրն իրագործելը շարունակ ձգձգվում էր: Եվ երկրորդ մեղավորը գուցե հենց Օրին էր, ով երևի տվյալ պետությունների ուշադրությունը իր ծրագրերի վրա գրավելու փոխարեն համբերատար սպասում էր: Եվ ի՞նչ… Թվում է, թե շուտով իրագործվելու է ծրագիրը, բայց Օրին մահանում է, Ջալալյանը գնում Գանձասար: Ուրեմն՝ շարժումը այլևս ղեկավար չուներ, հետևաբար վերանում է։Շարժումը ավելի ինտելեկտուալ բնույթի էր: Այսինքն նախապես մտածված էր, ծրագրված, առանց սկզբնական աղմուկի, ջարդի: Մյուս կողմից այն մնաց միայն թղթի վրա, և ստացվեց, որ այն միայն տեսական բնույթ կրեց:
  • Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։
  • Հովսեփ ԷմինԷմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում:
    Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ: Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա: Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով:Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ: Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց:Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը:Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից:Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու: 1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան: Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ:1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ: Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով:Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ:Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն:
    Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին:
    Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում:Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ:
    Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը:Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով:Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան:
    Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ:
    Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
  • Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։
  • Իսրել Օրու և Հովսեփ Էմինի կատարած գործունեության նշանակությունը բավական մեծ էր ։Նրանց խանգարեցին հասնել իրենց նպատակին,բայց նրանց կատարած  գործունեությունը ճանապարհ էր և մեծ օգնություն հայերին հետագա աշխատանքների համար։Նրանց գործունությունը որպես ապստամբություն արդյունք չունեցավ,սակայն մեծ ավանդ ունեցավ ժողովրդի ինքնագիտակցության և միասնական ուժերի համախմբման գործում։ Սակայն նրանք երկուսն էլ ունեին մի ընդհանուր մինուս՝ երկուսն էլ մեր փրկությունը փնտրում էին Հայաստանի սահմաններից դուրս։ Նույնը և առ այսօր։Մենք մեր երկարատև պատմությունից մի բան պետք է լավ սովորեինք՝ հույսը մեր վրա դնել։ Պետք չէ մեր « փրկությունը » այլ երկրների քաղաքականության մեջ փնտրել, մեր շահերը, այո, հնարավոր է երբեմն համընկնեն, սակայն կարծիքը, թե ինչ-որ մի երկիր ինչ-որ մի երկրին վատություն անելու կամ ինչպես սովոր է ասվելքու « քաղաքական ապտակ » տալու համար պետէ է մեզ զորք տա, որ մենք ազատագրվենք։ Եթե համեմատում ենք ներկայիս դեպքերն ու 18-րդ դարի վիճակը գրեթե նույնն է՝ նորից ազատագրում, նորից փրկության փնտրտուքներ(հատկապես Ռուսաստանից), ծանր քաղաքական վիճակ, ներկայումս նաև փլուզման եզրին կանգնած տնտեսություն։ Բայց ներկայիս Հայաստանի ու այդ ժամանակների Հայաստանի միջև կա մի գլխավոր տարբերությամբ․ հիմա մենք ունենք, թեկուզ և այլ երկրներից կախման մեջ գտնվող պետություն և պատմության մեծ ու դառը փորձ, որից պետք է վաղուց դասեր քաղած լինեինք․․․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Աշխատանքային օրենսդրության նպատակն է`

1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

1. Աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.

2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.

3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.

4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը).

5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը.

6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր.

7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը).

8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը.

9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.

10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:

2. Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:

Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից:

Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է`

1) աշխատանքային օրենսդրության կիրառման ոլորտները, նպատակը և սկզբունքները.

2) աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը.

3) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտավորությունների.

4) աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները.

5) աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը.

6) արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը (սահմանը).

7) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը.

8) աշխատողների ներկայացուցիչների` արհեստակցական միությունների, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի), ինչպես նաև գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը.

9) աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը.

10) նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները).

11) աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հիմնական դրույթները:շ

Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:

Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում, հաշվառվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով:

Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ` այլ պետությունում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Նավերում կամ օդանավերում (թռչող սարքերում) իրականացվող աշխատանքների ժամանակ ծագող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե այդ նավերը լողում են, կամ օդանավերը (թռչող սարքերը) թռիչք են կատարում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո կամ նշագրված են Հայաստանի Հանրապետության զինանշանով:Տրանսպորտային այլ միջոցներում կատարվող աշխատանքի ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են, եթե գործատուի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները գտնվում են Հայաստանի Հանրապետության դատազորության ներքո:Եթե գործատուն օտարերկրյա պետությունն է կամ նրա դիվանագիտական ներկայացուցչությունը, օտարերկրյա կազմակերպությունը կամ օտարերկրյա անձը, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող աշխատողների հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա այնքանով, որքանով չի խախտվում դիվանագիտական անձեռնմխելիությունը:Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:Սույն օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները, բացառությամբ այն հարաբերությունների, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը:

Օտարերկրյա իրավունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Եթե աշխատանքային հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, ապա նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:Աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

Գործատու իրավաբանական անձանց աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը ծագում է դրանց ստեղծման պահից: Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձևավորվում և գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության և նրա հաստատած (ընդունած) իրավական ակտերի հիման վրա:Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:

Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել`

1) ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում.

2) հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում.

3) որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում.

4) անընդմեջ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է միևնույն կազմակերպությունում (գործատուի մոտ) կամ մի քանի կազմակերպություններում (գործատուների մոտ) աշխատանքի ժամանակահատվածը, եթե մի աշխատատեղից մյուսի փոխադրումը կատարվել է գործատուների փոխադարձ համաձայնությամբ կամ աշխատանքային ստաժը չընդհատող այլ հիմքերով, կամ եթե մի աշխատանքից մյուսին անցնելու ընդմիջումները չեն գերազանցել մեկ ամիսը.

5) ապահովագրական ստաժ, որում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարը, որի ընթացքում քաղաքացին ենթակա է եղել ապահովագրության, նրա համար և (կամ) նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ:Աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:Գործատուները և աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ և պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից և պաշտպանել դրանք իրենց ներկայացուցիչների միջոցով: Գործատուների և աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում կարգավորվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ ներկայացուցչությունը անհատական աշխատանքային հարաբերություններում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:Աշխատողների ներկայացուցիչներն աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը պաշտպանելիս ղեկավարվում են սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և իրենց կանոնադրություններով:. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ։

Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

1. Սոցիալական գործընկերությունը աշխատողների (նրանց ներկայացուցիչների), գործատուների (նրանց ներկայացուցիչների), իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխհարաբերությունների համակարգ է, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում:

2. Սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքներն են`

1) կողմերի իրավահավասարությունը.

2) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.

3) կողմերի շահերը հաշվի առնելը և հարգալից վերաբերմունք դրսևորելը.

4) կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելը.

5) կողմերի ներկայացուցիչների լիազորվածությունը.

6) քննարկման առաջարկվող` աշխատանքի վերաբերյալ հարցերի ընտրության ազատությունը.

7) պարտավորություններ ստանձնելու կամավորությունը.

8) ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելը.

9) կոլեկտիվ պայմանագրի կատարման պարտադիր լինելը.

10) կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը.

11) կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մեղքով կոլեկտիվ պայմանագրի չկատարման համար պատասխանատվությունը:

Սոցիալական գործընկերության կողմերն են աշխատողները և գործատուները` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Եռակողմ սոցիալական գործընկերության դեպքում աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ հավասար հիմունքներով մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները:

Կոլեկտիվ պայմանագրերը կարող են լինել հետևյալ մակարդակների.

1) հանրապետական մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.

2) ճյուղային և տարածքային մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.

3) կազմակերպության կամ դրա առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանման մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր:Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում գրանցման է ներկայացնում կողմ համարվող գործատուների միությունը: Կողմերի ստորագրած և գրանցման ներկայացրած կոլեկտիվ պայմանագրի գրանցման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճ առաջանալու դեպքում դա քննարկվում է հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու (այդ թվում` կոլեկտիվ բանակցությունները չկայանալու, հաշտեցման հանձնաժողովում հարցի քննարկումից հրաժարվելու) դեպքում մնացած ժամկետով շարունակում է գործել կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը:Կողմերի ներկայացուցիչները կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետու են աշխատողների ժողովին (համաժողովին): Հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները սահմանվում են կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 63.Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման և դրա դրույթների վերաբերյալ ծագած վեճերի լուծման կարգը

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման և դրա դրույթների կատարման վերաբերյալ ծագած վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով:

Կոլեկտիվ աշխատանքային վեճը արհեստակցական միության և գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կողմերի միջև տարաձայնություններն են` կողմերի ներկայացրած ու չբավարարված պահանջների վերաբերյալ, որոնք ծագում են կոլեկտիվ պայմանագրի կնքման առիթով բանակցությունների, ինչպես նաև օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, կոլեկտիվ պայմանագրի կնքման և կատարման ընթացքում:

Հոդված 65.Պահանջների առաջադրումը

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճերի վերաբերյալ գործատուին կամ կոլեկտիվ պայմանագրի կողմին պահանջներ առաջադրելու իրավունք ունեն սոցիալական գործընկերության կողմերը:

2. Պահանջները պետք է ներկայացվեն գրավոր` հստակ շարադրված ու պատճառաբանված: Գրավոր պահանջները հանձնվում են գործատուին կամ սոցիալական գործընկերության համապատասխան կողմին:

Հոդված 66.Պահանջների քննարկումը

Գործատուն կամ պահանջներ ստացած համապատասխան կողմը պարտավոր է քննարկել ստացված պահանջները և դրանք ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, ընդունել գրավոր որոշում և դա տրամադրել պահանջներ առաջադրողին: Եթե ընդունված որոշումը չի բավարարում պահանջներ առաջադրողներին, ապա կողմերը կարող են վեճը քննարկել սույն գլխով սահմանված ընթացակարգերով:

Հոդված 72.Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը դատարանում

Կոլեկտիվ պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճի դեպքում հաշտեցման հանձնաժողովում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը տարաձայնությունների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց և վեճը չլուծվելու ու հաշտեցման գործընթացն ավարտելու մասին որոշումն ընդունելուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող են դիմել դատարան:

Հոդված 76.Գործադուլը ղեկավարող մարմինը

Գործադուլը ղեկավարող մարմինն արհեստակցական միությունն է կամ նրա ստեղծած գործադուլային կոմիտեն:

Գործադուլային կոմիտեի իրավունքներն ու պարտականությունները, սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, սահմանում է այդ կոմիտեն ստեղծող արհեստակցական միությունը:

Հոդված 79.Գործադուլավորների իրավական վիճակը և երաշխիքները

1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:

Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:

3. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

Հոդված 79.Գործադուլավորների իրավական վիճակը և երաշխիքները

1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:

Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:

3. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

Հոդված 83.Աշխատանքային պայմանագրի հասկացությունը

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

Հոդված 87.Ընտրովի պաշտոնը

Ընտրովի պաշտոններ են համարվում ընտրությունների միջոցով զբաղեցվող պաշտոնները: Այդ պաշտոնները, ինչպես նաև ընտրությունների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ:

Հոդված 88.Որակավորման քննությունները

Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Որակավորման պահանջները և որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է գործատուն` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ

Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:

Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:

Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով:

Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:

Արտաշեսյան արքայատան տոհմածառը:

Արտաշեսյանների արքայացանկը

ԱնունըՏարեթվերԻշխել էՆշումներ
Արտաշես Բարեպաշտմ.թ.ա. 230մ.թ.ա. 160մ.թ.ա. 189մ.թ.ա. 160Նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։
Արտավազդ Ամ.թ.ա. –մ.թ.ա. 115մ.թ.ա. 160մ.թ.ա. 115 Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Երկիրը շենացնելը, բարգավաճեցնելը, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելը:
Տիրան Ամ.թ.ա. -մ.թ.ա. 95մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։
Տիգրան Մեծմ.թ.ա. 140մ.թ.ա. 55մ.թ.ա. 95մ.թ.ա. 55Ընդլայնել է երկրի տարածքները, հասցնելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Երկիրը հասցրեց իր հզորության գագաթնակետին, կատարեց մի շարք բարեփոխումներ, դառնալով Հայոց պետականության ամենահզոր թագավորը:
Արտավազդ Բմ.թ.ա. –մ.թ.ա. 34մ.թ.ա. 55մ.թ.ա. 34Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։
Արտաշես Բմ.թ.ա. –մ.թ.ա. 20մ.թ.ա. 30մ.թ.ա. 20Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։
Տիգրան Գմ.թ.ա. –մ.թ.ա. 8մ.թ.ա. 20մ.թ.ա. 8Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2մ.թ.ա. 1
 Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե 

Հայոց պատմություն:

1․ Ինչպիսի՞ երկիր թողեց Տիգրան Մեծը Արտավազդին։

Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
2․ Ինչպիսի՞ թագավոր էր Արտավազդը։

Նա հպարտ, հզոր, խելացի թագավոր էր, քանի որ հիշատակվում է, որ նա ստացել է ժամանակի ամենալավ կրթությունը:
3․ Ի՞նչ քայլեր կատարեց, գնահատեք / դրական,թե բացասական ազդեցություն ունեցավ երկրի վրա, ինչո՞ւ/։

Նա սկզբից դրական ազդեցություն ունեցավ երկրի համար, քանի որ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում: Սա բացասական ազդեցություն ունեցավ երկրի համար:
4․ Ի՞նչ տարածքներ գրավեց և ե՞րբ։

Մ.թ.ա. 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփքը, ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ.թ.ա. 87 թվականին Տիգրանը սկսում է պարթևական արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։

5․ Ինչպիսի՞ երկիր թողեց իր հաջորդներին։

Արտավազդից գերեվարումից հետո երկիրը մնում է անտերունչ. հռոմեական լեգեոնները պաշարել էին Արտաշատը, իսկ գահակալը շղթայված էր։ Այս պայմաններում Պարսկահայքից հայկական զորախմբերով վերադառնում է արքայազն Արտաշեսը, որը տեր կանգնելով հոր թողած կտակին՝ մ.թ.ա. 34 թվականին դառնում է Մեծ Հայքի արքա։ Այնուամենայնիվ, հռոմեացիների սպառնալիքը շարունակում էր մնալ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված գերակա խնդիրը։ Շուտով լեգեոնները վերստին անցնում են հարձակման և մուտք գործում Արտաշատ։ Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Արտաշեսը ստիպված է լինում ռազմական դաշինք կնքել պարթևաց Հրահատ Դ թագավորի հետ և նվաճված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Գայոս Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից՝ Արտաշեսը հայկական ուժերի գլուխն անցած հարձակվում է «Հռոմի բարեկամ և դաշնակից» Ատրպատականի վրա և նվաճելով երկիրը՝ վրեժխնդիր լինում Մար Արտավազդից։ Այնուհետև Արտաշես Բ-ն մուտք է գործում Հայաստան և պարտության մատնելով այնտեղ գտնվող լեգեոններին, հաստատվում է հայրենյաց գահին, ժառանգելով «արքայից արքա» տիտղոսը։ Արտաշեսը Մեծ Հայքին է միացնում Ատրոպատենան։ Արտաշես Բ-ն դառնում է արքայատոհմի վերջին նշանավոր և զորեղ ներկայացուցիչը. հաջորդիվ սկսվում է Արտաշեսյանների թագավորության անկումը։

Արտաշես Ա բարեփոխումներ:

Հողային բարեփոխումը
Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները: Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Ռազմավարչական և այլ բարեփոխումներ
Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ո՞վ եմ ես։ Հարց, որի պատասխանը մենք փնտրում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր են մեր նախնիները, ի՞նչ պատմություններ են մեզ հասել իրենցից, ո՞ւմ անունով է կոչվում իմ ազգը /ազգանվան ծագումը/։

Ես հայ եմ: Գալիս ենք հազարամյակներ առաջ ՝ երբ Նոյյան տապանը կանգ առավ Արարատի գագաթին: Մեր նախնիները սերվել են Նոյից: Իմ ազգանունը եկել է իմ նախահոր անունից ՝ Ավետիս:

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

 Արծափ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում, այնուհետև Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Դարոնիքից հյուսիս-արևմուտք, Արծափաքար լեռան ստորոտին, Չինգլի լեռնանցքի մոտ, Իգդիրից Հին Բայազետ տանող ճանապարհի վրա:

Ունեցել է հայկական ավանդություններ,XX դարի սկզբին Արծափն ուներ 120 տուն հայ բնակիչ:Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (բրուտագործություն)։

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (բրուտագործություն)։

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներումս ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Չկաին այդպիսի առանձնահատկություններ

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, Արծափի բնակիչները տեղահանվել են, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Մյուս վարկածը ՝ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հարյուրավոր արծափցիներ գաղթեցին և բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում:

Հայոց պատմություն

1․ Ինչպիսի՞ պետական գործիչ էր Տիգրան Մեծը։ Հիմնավորեք յուրաքանչյուր հատկանիշ, որ կնշեք։

Խելացի և հզոր-իգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։

Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

2․ Ի՞նչ եք կարծում իր օրոք ինչպիսի՞ կարգավիճակ ուներ Հայաստանը, արդյո՞ք այլ երկրներ հաշվի նստում էին Հայաստանի հետ, ներկայացրե՛ք ներքին և արտաքին իրադրությունը, իրավիճակը։

Սկզբում հակառակորդ տեսնելով Հռոմին, Տիգրան Մեծը և Միհրդատ Եվպատորը ՝ ով Պոնտոսի արքան էր դաշնակցում են միմիանց հետ, դրանից հետո Տիգրանը գրավու է 70 հովիտներ կոչվող շրջանը, Ատրպատականը և ճանաչվում արքայից արքա, հետագայում տարբեր երկևներ խնդրում են Տիգրանին, որպեսզի հռչակվի թագավոր այդ երկրներում:

3․ Ինչո՞ւ Տիգրան Մեծը չկարողացավ պահել իր <<ծովից ծով>> թագավորության սահմանները։ Որո՞նք էին պատճառները։

Քանի որ Պոնտոսի հետ խնամիական կապերը Տիգրանին ներքաշում են Հռոմի դեմ պատերազմի մեջ: Այնուհետև Հռոմի դրդմամբ պարթևները պատերազմ են սկսում Տիգրանի դեմ որում նա պարտվում է, Տիգրան Մեծի որդին ցանկանալով տիրանալ գահին դավաճանում է հորը, և Տիգրանը ստիպված հաշտության պայմանագիր է կնքում և կորնում բոլոր գրավված տարածքները:

4․ Ի՞նչ եք կարծում, որպես հայոց թագավոր, կարո՞ղ ենք Տիգրան 2-րդին տալ <<Արքայից արքա>>, <<Տիգրան Մեծ>> տիտղոսները։ Ինչո՞ւ։ Հիմնավորեք ձեր պատասխանը։

Այո, քանի որ Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին, Հայաստանը դարձավ այդ ժամանակվա հզորագույն կայսրությունը:

5․ Ի՞նչ օրինակ կվերցնեիք Տիգրան Մեծի քաղաքականությունից և ի՞նչը կփոխեիք ներկայի համար։

Տիգրանը մեծ դիվանագետ էր, նա կարողացավ դաշնակցել պոնտոսի հետ, Հայաստանի տարածքները ընդլայնեց և դարձրեց <<ծովից ծով>>: Նա լավ ուսումնասիրել էր իր հարևաններին: Նա թերևս նոր թագավոր դառնալու ժամանակ, ուներ ծրագրած մեծ տերության սահմանների ուրվագիծը: Նա մի շարք բարեփոխումներ արեց, հզորացրեց բանակը, ստեղծեց հզորագույն մայրաքաղաք: