Արհեստական բանականության կիրառումը ուսումնական գործընթացում․ վտանգները և հնարավորությունները

Հետազոտական աշխատանքը կատարվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ Աշոտ Վարդանյանի և Դավիթ Խալաթյանի կողմից։

Գովելի է, որ ներկայացրել են խնդիրները և նշել են կատարած աշխատանքի նպատակը։

Ներածությունում անդրադարձել են արհեստական բանականությանը՝ նույն ինքը մեքենայական ինտելեկտին, նշել են, թե ինչումն է կայանում արհեստական բանականության էությունը։

Այնուհետև խոսել են ԱԲ-ն օգտագործման մասին կրթության ոլորտում։ Առանձնացնելով հետևյալ կետերը։

  • արհեստական բանականությամբ անհատակացված ուսուցում,
  • գնահատում և հետադարձ կապ,
  • վիրտուալ ուսուցիչներ և դաստիրակներ,
  • հարմարվողական կրթական հարթակներ,
  • տվյալների վերլուծություն և կանխատեսում,
  • դյուրին առաջադրանքներ,
  • ապագա հմտությունների զարգացում։

Հաջորդիվ ներկայացրել են ChatGPT-ին փոխարինող հարթակների մասին՝ վերջում անդրադառնալով ԱԲ-մբ աշխատող ծրագրերի ցանկին։ Որից հետո ընդգծել են այն մասնագիտությունները, որոնք վերացման եզրին են ԱԲ-ն պատճառով։ Զուգահեռ խոսվել է նաև այն մասնագիտությունների մասին որոնք համարվում են և համարվելու են պահանջված ապագայում։

Աշխատանքը ավարտելով միտքը ամփոփել են ԱԲ-ն ստեղծած խնդիրները և բերած օգուտները մատնանշելով։

Եզրակացություն։ Աշխատանքը ամբողջական է, համապատասխանում է թեմային, իրականացվել է հետազոտության նպատակը։ Աշխատանքը կարող է ներկայացվել պաշտպանության և ստանալ բարձր գնահատական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *