Գործնական աշխատանք ֆիզիկայից։

Գործնական աշխատանք

1․Գտնել մարմնի վրա ազդող ճնշումը, եթե մարմինը գտնվում է ջ=500կգ/մ³, p=700Պա։ Գտնել h-ը։

p=ջ*g*h

g=10մ/վ²

ջ=500կգ/մ³

h=p/ջ*g=500/10=50մ Պատասխան 50մ։

2․Գտնել առաձգականության ուժը եթե զսպանակի նախնական երկարությունը հավասար է 5սմ, իսկ վերջնական 10սմ, կոշտության գործակիցը 1․8։

F=k*x

l0=5սմ=0․05մ

l=10սմ=0․1մ

k=1․8

x=0․05մ

F=0․05*1․8=0․09Ն Պատասխան 0․09Ն։

Կինետիկ և պոտենցիալ էներգիա

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա:Eկ=mv^2/2

Untitled33.png

Կինետիկ էներգիա2-րդ գունդը 1-ից տարբերվում է շարժման վիճակով: 1-ինը գտնվում է դադարի վիճակում, իսկ 2 -րդը՝ շաժվում է: Ուստի բնական է ենթադրել, որ նրա էներգիան պայմանավորված է շարժումով և կախված է նրա արագությունից:Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:Eպ=mgh

Ճնշման ուժ

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:Եթե ճնշումը նշանակենք P, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.P=F/SՔանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի 1Նմ2 -ը: Դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ 1 մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս: Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
1 Պա = 1Նմ2Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Արքիմեդյան ուժ

Արքիմեդյան ուժ. Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։FA= pgV

որտեղ՝ ρ-ն հեղուկի (գազի) խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը, V-ն՝ սուզված մասի ծավալը։ Հեղուկի մեջ գտնվող ցանկացած մարմնի վրա ազդում է երկու ուժ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված դուրս հրող FԱ ուժը (արքիմեդյան կամ Արքիմեդի ուժ) և ուղղաձիգ դեպի ներքև ուղղված Fծ ծանրության ուժը։ Եթե այդ ուժերը հավասար են՝Fծ=FԱ,

ապա մարմինը հավասարակշռության վիճակում է։ Այս հավասարությանն արտահայտում է մարմնի լողալու պայմանը։ Որպեսզի մարմինը լողա, անհրաժեշտը է, որ նրա վրա ազդող ազդող ծանրության ուժը հավասառակշռի դուրս հրող (արքիմեդյան) ուժով։ Մարմինների լողալու պայմանը կարելի ներկայացնել է ներկայացնել այլ տեսքով։ Արքիմեդյան ուժը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.FԱհVհg

Համանման ձևով կարելի է ներկայացնել նաև մարմնի վրա ազդող ծանրության ուժը։ Մենք գիտենք, որ Fծ=mg, որտեղ m-ն մարմնի զանգվածն է, որը հավասար է մարմնի խտության և նրա ծավալի արտադրյալին՝ m=ρV, ուստիFծ=ρVg:

Արքիմեդյան և ծանրության ուժերի արտահայտությունները տեղադրենք Fծ=FԱ հավասարության մեջ.ρVg=ρհVհg

Հավասարության երկու մասերը բաժանելով g-ի վրա՝ կստանանք մարմինների լողալու պայմանը նոր տեսքով՝ρV=ρհVհ։

Շփում, շփման ուժ, շփման ուժի տեսակներ։

Շփում, հպվող մարմինների մեխանիկական ազդեցություն։ Տեղի ունի մարմինների հպվող մակերևույթների հարաբերական շարժման ժամանակ (արտաքին շփում), կամ հեղուկների, գազերի կամ դեֆորմացվող մարմինների ներքին զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժի ժամանակ (ներքին շփում)։Այսուհետ, շփում ասելով ի նկատի կունենանք արտաքին շփումը։Շփումը հիմնականում էլեկտրոնային բնույթ ունի, եթե նյութը գտնվում է նորմալ վիճակում։ Գերհաղորդիչ վիճակում, կրիտիկական ջերմաստիճանից հեռու պայմաններում, շփման հիմնական աղբյուր են հանդիսանում ֆոնոնները, իսկ շփման գործակիցը փոքրանում է շատ անգամ։

Շփման ուժ

Շփման ուժը առաջանում է երկու հպվող մարմինների հարաբերական շարժման ժամանակ և խոչնդոտում է նրանց շարժումը։ Շփման առաջացման պատճառը մակերևույթների խորդուբորդություններն են և մոլեկուլների փոխազդեցությունը։ Շփման ուժը կախված է նյութի տեսակից և նրանից, թե մարմիններ միմյանց ինչ ուժով են սեղմում։ Շփման պարզագույն մոդելներում (Կուլոնի օրենքը շփման համար), համարվում է, որ շփման ուժը ուղիղ համեմատական է շփվող մակերևույթների միջև ռեակցիայի ուժին։Ազատ մարմնի դիագրամ ՝ թեքահարթակի վրա գտնվող բլոկի համար: I և J վեկտորներ են, որոնք նշում են ուժերի ուղղությունները և մեծությունները: N-ն նորմալճնշման ուժն է, mg-ն ծանրության ուժն է, իսկ F-ն `շփման ուժը:

Շփման ուժի տեսակներ

Շփման ուժերը բաժանվում են երեք տեսակների։Սահքի շփման ուժ, առաջանում է հպվող մարմինների հրաբերական շարժման ժամանակ,ուղղված է շարժման ուղղությանը հակառակ։Ճոճման շփման ուժ, առաջանում է մի մարմնի, մյուսի մակերևույթին ճոճվելու ժամանակ։Դադարի շփման ուժ, առաջանում է հպվող մակերևույթներին և խանգարում հարաբերական շարժմանը։Այդ ուժը պիտի հաղթահարել,որպեսզի շարժման մեջ դնել մարմիններից որևէ մեկը։Գլորման շփման ուժ, առաջանում է հպվող մարմիններին, մարմիններից մեկի՝ մյուսի մակերևույթին գլորման ժամանակ, ուղղված է գլորման ուղղությանը հակառակ։ Որոշվում է M=pN բանաձևով:

Մարմնի կշիռ

Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=m⋅g

Խնդիր Մարմնի կշիռ

Որքան է մարմնի կշիռը ՝ P Երկրի նկատմամբ դադարի վիճակում , եթե մարմնի զանգվածը հավասար է 100 գրամ:

Լուծում ՝

P=100*10=1000Ն

Պատասխան`1000Ն։

Խնդիր Երկրի ձգողություն

Որքան է Երկրի ձգողության ուժը ՝ F , եթե մարմնի զանգվածը հավասար է 50 գ:

Լուծում F=m⋅g

F=50*10= 500Ն

Պատասխան`500Ն։

Տնային Աշխատանք

Հրթիռը երկրագնդից մինչև արև հաղթահարում է 1000 կմ հեռավորությունը, 3 ժամում։ Գտնել հրթիռի արագությունը։

V=1000կմ S=Vt
t=3ժ S=3000
S=?
Գնացքը 300կմ անցնում է 10 ժամում։
Գտնել գնացքի արագությունը։
V=300 կմ S=?
t=10 ժ S=V:t=300:10=30կմ/ժ

Ավտոմեքենան A կետից B կետը՝5000ճանապարհը հաղթահարեց 10 ժամում։

Գտնել Ավտոմեքենայի արագությունը։

S=5000կմ
t=10ժ
V=?
V=S:t=500

Ինքաթիռը 9ժամում անցնում է 900կմ ճանապարհ։

Գտնել ինքնաթիռի արագությունը։

S=900կմ
t=9ժ
V=?
V=900:9=100

Գտնել ուժերի համազորը ՝F-ը եթե՝

F1=6 F3=4
F2=7 F4=1
F5=9

F=1

Գտնել ուժերի համազորը՝ F-ը եթե՝

F1=9
F2=9
F3=9

F=27

Շփման ուժ, ձգողության ուժ, առաձգականության ուժ, կշիռ

Շփման ուժը այն ուժն է,որը առաջանում է 2 շփվող մակերեսների միջև և ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ։

Երկրի ձգողության ուժը ցույց է տալիս,թե ինչ ուժով է երկրագունդը դեպի իրեն ձգում մարմինները։Այդ ուժը նաև անվանում են գրավիտացիոն ուժ։Ուղղվաժ է միշտ դեպի ներքև։

F=mg
g=9.8=10

Տրված է Լուծում

m=48կգ F=48*10=480Ն
g=10ն/կգ
F=?
Պատասխան՝ 480Ն։

Առաձգականության ուժ է կոչվում այն ուժը,որը առաջանում է դեֆորմացիայի ժամանակ F=-kx(Հուկի օրենք), որտեղ k-ն հավասար է նյութի տեսակից կախված մի թվի,իսկ x-ը ցույց է տալիս դեֆորմացիայի աստիճանը։ Առաձգականության ուժը ձգտում է բերել առարկան իր նախկին տեսքին

Մարմնի կշիռ է կոչվում այն ուժը,որը ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողականության հետևանքով։

P=mg