Դասարանական աշխատանք

1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը) հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան (բառաչում, մայում) էին արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

1․Ես իմ կյանքում բազմիցս անգամներ դրանում համոզվել եմ։

2․Նորից չեն սիրում, սիրում են կրկին։

3․Իր ծնողներն իրենց իմացածը լավագույն կերպով սովորեցնում էին իրեն։

4․Նա ներողություն խնդրեց Կարենից, եւ այժմ նրանք առաջվա պես ընկերներ են։

5․Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա։

6․Ահաբեկիչները սպառնում էին պայթեցնել ամբողջ աշխարհը։

7․Ամեն օր նա թարմացնում էր իր գիտելիքների պաշարը։

8․Եղբայրս սովորում է առաջին դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *