Հայոց պատմություն:

1․ Ինչպիսի՞ երկիր թողեց Տիգրան Մեծը Արտավազդին։

Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
2․ Ինչպիսի՞ թագավոր էր Արտավազդը։

Նա հպարտ, հզոր, խելացի թագավոր էր, քանի որ հիշատակվում է, որ նա ստացել է ժամանակի ամենալավ կրթությունը:
3․ Ի՞նչ քայլեր կատարեց, գնահատեք / դրական,թե բացասական ազդեցություն ունեցավ երկրի վրա, ինչո՞ւ/։

Նա սկզբից դրական ազդեցություն ունեցավ երկրի համար, քանի որ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում: Սա բացասական ազդեցություն ունեցավ երկրի համար:
4․ Ի՞նչ տարածքներ գրավեց և ե՞րբ։

Մ.թ.ա. 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփքը, ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ.թ.ա. 87 թվականին Տիգրանը սկսում է պարթևական արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։

5․ Ինչպիսի՞ երկիր թողեց իր հաջորդներին։

Արտավազդից գերեվարումից հետո երկիրը մնում է անտերունչ. հռոմեական լեգեոնները պաշարել էին Արտաշատը, իսկ գահակալը շղթայված էր։ Այս պայմաններում Պարսկահայքից հայկական զորախմբերով վերադառնում է արքայազն Արտաշեսը, որը տեր կանգնելով հոր թողած կտակին՝ մ.թ.ա. 34 թվականին դառնում է Մեծ Հայքի արքա։ Այնուամենայնիվ, հռոմեացիների սպառնալիքը շարունակում էր մնալ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված գերակա խնդիրը։ Շուտով լեգեոնները վերստին անցնում են հարձակման և մուտք գործում Արտաշատ։ Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Արտաշեսը ստիպված է լինում ռազմական դաշինք կնքել պարթևաց Հրահատ Դ թագավորի հետ և նվաճված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Գայոս Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից՝ Արտաշեսը հայկական ուժերի գլուխն անցած հարձակվում է «Հռոմի բարեկամ և դաշնակից» Ատրպատականի վրա և նվաճելով երկիրը՝ վրեժխնդիր լինում Մար Արտավազդից։ Այնուհետև Արտաշես Բ-ն մուտք է գործում Հայաստան և պարտության մատնելով այնտեղ գտնվող լեգեոններին, հաստատվում է հայրենյաց գահին, ժառանգելով «արքայից արքա» տիտղոսը։ Արտաշեսը Մեծ Հայքին է միացնում Ատրոպատենան։ Արտաշես Բ-ն դառնում է արքայատոհմի վերջին նշանավոր և զորեղ ներկայացուցիչը. հաջորդիվ սկսվում է Արտաշեսյանների թագավորության անկումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *