Առաջադրանքներ

1Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ․

այգաբաց, անդրավարտիք, ամանոր, նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ։

անդրավարտիք – տաբատ

ամանոր – նավասարդ

բաղձանք – փափագ

արփի – արեգակ

այգաբաց – արշալույս

արգասիք – արդյունք

2Առանձնացրե’ք հականիշային 6 զույգ.

տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ, վճիտ։

Տերևազուրկ – սաղարթախիտ

սինլքոր – վեհանձն

երանգավառ – դժգույն

համր – խոսուն

չոր – տամուկ

խորդուբորդ – ողորկ

3Փակագծում տրված բառերը տեղադրեցե’ք բաց թողնված տեղերում`ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:

Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղով անցնում էր մեծ առուն. այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից և գնում դեպի դաշտերը:

Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող ծխի սյուները:

Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից, ձգտում էր դեպի երկնասլաց սյուների նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձունքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *