Իսրայել Օրի և Հովսեփ Էմին (Հարցեր)

1. Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին։

Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Ձևավորվում էր ազատագրական պայքար։

2. Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ։

Նրանք երկուսն էլ Հայաստանին դաշնակից տեսնում էին Եվրոպայի երկրներին։ Պայքարում էին, քայլեր անում ոչ թե սեփական այլ իրենց երկրի և ժողովրդի շահերից ելնելով։ Երկուսն էլ չէին խուսափում ռիսկերից և ամեն ինչի պատրաստ էին հայրենիքի ազատագրման համար։

3. Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Նրանք երկուսն էլ եվրոպական երկրներից մեկին էին տեսնում որպես դաշնակից։

4.Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա։

Պետք է լինի խիզախ, ազնիվ, հայրենասեր, հավատարիմ մնա իր երկրին և ժողովրդին, նաև պետք է լինի հմուտ գործիչ, որպեսզի կարողանա խնդրում ներգրավվել նաև այլ երկրների։

5.Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Հայոց Պատմություն

  • Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին
  • XVII դարի երկրորդ կեսը Հայաստանի պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական գաղափարախոսության ծավալմամբ:
    Հայաստանի ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները,
    որոնք բաժանվում են երկու հիմնական խմբերի` ներքին և արտաքին:Ներքին նախադրյալների մեջ կարևորը հայ բնակչության ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումն էր։ Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը, քանզի աստիճանաբար
    ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները` չքավորության եզրին
    հասցնելով բնակչությանը:
    Ազատագրական պայքարի նախադրյալ
    ների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը` հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը
    Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջը միավորում էին ոչ միայն
    Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած ու համայնքներ ստեղծած բնակչությանը։
  • Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ
  • Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
    Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը:
    Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը:
    Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել: Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը: Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը:
    1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց: 1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր: Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն:Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին:Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը: Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը: Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը: 1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու: 1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը: Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը: Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր: Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր: Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։
  • Իսրայել ՕրիԻնքնուրույն, առանց ինչ-որ մեկի միջնորդության, կապեր հաստատեց կուրֆյուստի հետ, ով հետագայում նրան բավականին շատ օգնեց իր նպատակն իրագործելու հարցում: Օրին գործեց անձնվիրաբար, զոհաբերեց անգամ սեփական, հենց թեկուզ ֆինանսական միջոցները իր նպատակին հասնելու համար: Առաջինն էր, ով ազատագրության հարցին դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց: Իհարկե, պատմված բոլոր պատմություններին, թողած բոլոր արձանագրություններին հավատալ հնարավոր չէ: Քանի որ հնարավոր է՝ նա ստում էր կուրֆյուստին հանուն Հայաստանի ազատագրման: Ինչպես օրինակ՝ ներկայացնում էր, որ Հայաստանը հարուստ մի երկիր է, մինչդեռ այդ շրջանում Հայաստանը ավելի քան աղքատ էր:Օրին գործում էր անձնվիրաբար, ուներ նպատակ և, հետևաբար, ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: Այն դեպքերից է, երբ բոլոր դրական խոսքերը չափազանցություն չեն կարող համարվել: Դրանք միայն իրականությունն են:
    Այդքան ջանքերից հետո գործը չհաջողվեց: Կարող ենք գտնել երկու մեղավոր: Առաջինը՝ շարժման «հովանավոր» պետությունների կարգավիճակն էր. Երկուսն էլ զբաղված էին ավելի կարևոր հարցերով, քան Հայաստանի ազատագրումն է: Եվ հետևաբար ծրագիրն իրագործելը շարունակ ձգձգվում էր: Եվ երկրորդ մեղավորը գուցե հենց Օրին էր, ով երևի տվյալ պետությունների ուշադրությունը իր ծրագրերի վրա գրավելու փոխարեն համբերատար սպասում էր: Եվ ի՞նչ… Թվում է, թե շուտով իրագործվելու է ծրագիրը, բայց Օրին մահանում է, Ջալալյանը գնում Գանձասար: Ուրեմն՝ շարժումը այլևս ղեկավար չուներ, հետևաբար վերանում է։Շարժումը ավելի ինտելեկտուալ բնույթի էր: Այսինքն նախապես մտածված էր, ծրագրված, առանց սկզբնական աղմուկի, ջարդի: Մյուս կողմից այն մնաց միայն թղթի վրա, և ստացվեց, որ այն միայն տեսական բնույթ կրեց:
  • Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։
  • Հովսեփ ԷմինԷմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում:
    Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ: Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա: Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով:Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ: Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց:Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը:Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից:Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու: 1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան: Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ:1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ: Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով:Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ:Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն:
    Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին:
    Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում:Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ:
    Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը:Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով:Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան:
    Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ:
    Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
  • Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։
  • Իսրել Օրու և Հովսեփ Էմինի կատարած գործունեության նշանակությունը բավական մեծ էր ։Նրանց խանգարեցին հասնել իրենց նպատակին,բայց նրանց կատարած  գործունեությունը ճանապարհ էր և մեծ օգնություն հայերին հետագա աշխատանքների համար։Նրանց գործունությունը որպես ապստամբություն արդյունք չունեցավ,սակայն մեծ ավանդ ունեցավ ժողովրդի ինքնագիտակցության և միասնական ուժերի համախմբման գործում։ Սակայն նրանք երկուսն էլ ունեին մի ընդհանուր մինուս՝ երկուսն էլ մեր փրկությունը փնտրում էին Հայաստանի սահմաններից դուրս։ Նույնը և առ այսօր։Մենք մեր երկարատև պատմությունից մի բան պետք է լավ սովորեինք՝ հույսը մեր վրա դնել։ Պետք չէ մեր « փրկությունը » այլ երկրների քաղաքականության մեջ փնտրել, մեր շահերը, այո, հնարավոր է երբեմն համընկնեն, սակայն կարծիքը, թե ինչ-որ մի երկիր ինչ-որ մի երկրին վատություն անելու կամ ինչպես սովոր է ասվելքու « քաղաքական ապտակ » տալու համար պետէ է մեզ զորք տա, որ մենք ազատագրվենք։ Եթե համեմատում ենք ներկայիս դեպքերն ու 18-րդ դարի վիճակը գրեթե նույնն է՝ նորից ազատագրում, նորից փրկության փնտրտուքներ(հատկապես Ռուսաստանից), ծանր քաղաքական վիճակ, ներկայումս նաև փլուզման եզրին կանգնած տնտեսություն։ Բայց ներկայիս Հայաստանի ու այդ ժամանակների Հայաստանի միջև կա մի գլխավոր տարբերությամբ․ հիմա մենք ունենք, թեկուզ և այլ երկրներից կախման մեջ գտնվող պետություն և պատմության մեծ ու դառը փորձ, որից պետք է վաղուց դասեր քաղած լինեինք․․․