Սոցիոլոգիական հետազոտության փուլերը, ծրագիրը, ընտրանքը

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.  1. Նախապատրաստական փուլ, 2. դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ, 3. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ, 5. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը, հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական համակարգային վերլուծությունը, աշխատանքային վարկածների ծավալումը: Ընթացակարգային (աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:

Ընտրանքը սոցիոլոգիայում Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ: Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը, նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա
դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների մեծության և հետևությունների հուսալիության որոշումը սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը, զբաղվածությունը և այլն: