Բանաձևեր

Պարզ տոկոսներ: Համաձայն պարզ տոկոսների օրենքի` տոկոսային եկամուտը հաշվարկվում է` ելնելով նրանից, որ անվանական տոկոսադրույքը կախված չէ տոկոսների հաշվեգրման ժամանակահատվածից:

Օրինակ
Ենթադրենք բանկում 100$ ավանդ ենք ներդրել, որի դիմաց բանկը յուրաքանչյուր տարվա վերջում մեզ վճարելու է 5% եկամուտ: 1 տարուց կունենանք 105$, 2 տարուց`110$, 3 տարուց` 115$: Սա նշանակում է, որ մեր եկամուտը յուրաքանչյուր տարի կկազմի 5%` անկախ նրանից, թե գումարը ինչքան ժամանակ կմնա բանկում:

Բարդ տոկոսներ: Եթե տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում եկամուտը չի վճարվում, այլ ավելացվում է հիմնական գումարին, և ստացված մեծությունը հիմք է հանդիսանում հաջորդ ժամանակահատվածում տոկոսների հաշվեգրման համար, ապա ժամկետի ավարտին ավելացած գումարի ընդհանուր չափը որոշվում է բարդ տոկոսների օրենքով: Հաշվեգրված տոկոսների միացումը գումարին, որը հիմք է ծառայել այդ տոկոսների հաշվարկման համար, կոչվում է տոկոսների կապիտալացում:

Օինակ
Նույն խնդիրը քննարկենք արդեն բարդ տոկոսով ավանդի դեպքում: Բանկում ունենք 100$ ավանդ` յուրաքանչյուր տարի 5% տոկոսադրույքով: 1 տարուց կունենանք 105$: Բայց արդեն 2-րդ տարվա համար ոչ թե 100$-ի 5%-ը կհաշվենք, այլ` 105$-ի և կստանանք 5.25$: Նույն ձևով 3-րդ տարին կհաշվենք 110.25-ի(105+5.25) 5%-ը, կստանանք 5.5125, և արդեն գումարը կկազմի 115.7625$(110.25+5.5125):

Կարող ենք ասել` այլ հավասար պայմաններում բարդ տոկոսով ավանդի դեպքում ավելի շատ եկամուտ ենք ստանում:

Նախագիծ – https://yelenaohanyan.wordpress.com/2020/08/07/%d5%b0%d5%b0-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8/