Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: 

Առաջադրանք

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ զարդ  արմատով:

Պատասխան։ Զարդատուփ, արդուզարդ, զարդանկար։
Զարդարանք, զարդեղեն, անզարդ։

2. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Պատասխան։ Նադիր Շահը գրավեց Թմուկ բերդը շնորհիվ իր խորամանկության:
Նա չհամաձայնվեց մասնակցել այդ նախագծին, քանի որ ոչ մի շահ չուներ դրանից:

3. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

Պատասխան։ Զարդարանք, աշխատանք, արտադրանք, անարգանք, հարդարանք, պճնանք:

4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով. Գլուխ բերել,  լեզու առնել,  օձի լեզու թափել:

Պատասխան։ Գլուխ բերել – Հաջողեցնել, կարողանալ կատարել,
ավարտել, վերջացնել, լեզու առնել – Տե՛ս Լեզվավորվել,
լեզու ելնել, օձի լեզու թափել – քաղցր խոսքեր զեղել (համոզելու, հաճոյանալու)
Գլուխ բերել – Ես ու Սուրենը այս գործը գլուխ բերեցինք։
լեզու առնել – Մի հարուստ առևտրական շատ հին ժամանակներում մարդկանց լեզուներ էր առնում դահիճներից:
լեզու թափել – Բայց ի՜նչ լեզուներ է թափում այդ հակառակորդը խորհրդային իշխանության։

5. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ – սիրալիր, կոպիտ

Տամուկ – թաց, չոր

Պայծառ – լուսավոր, մռայլ

Աղքատ – չքավոր, հարուստ

Հպարտ — վեհ,հեզ