Առաջադրանք 17․10

1)Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը շատ գեղեցիկ էր։
Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ ես տխուր եմ։
Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և սլանում դեպի երկնագույն երկինք։
Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով գեղեցկանում է շրջապատը։
Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև գիտեմ, որ նա ոչ-ոքի չի ասի։
Բայց այժմ, երբ ես հեռացա երկրից, նա ինքն է փնտրում ինձ։
Մի րոպե կարծեցի, թե կնկնեմ բարձունքից, և զարմանում էի, որ չէի ընկնում։
Լճակը, որը շատ գեղեցիկ է, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք ձյունապատ էին, սուզվել էին կապույտ լռության մեջ։

2)1․Լրացրու բաց թողնված տառերը։
Սեթրակ, կմախք, բնօրրան, նախճիր, սիգապանծ, անբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։
Ռմբակոծել-ռումբ, սրճարան-սուրճ, մտամոլոր-միտ, վիրաբույժ-վիր, զինագործ-զեն, ծաղկաբույլ-ծաղիկ, ալրաղաց-ալյուր, գինեգործ-գինի, թթաստան-թութ, կապտավուն-կապույտ։

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։
Մտքի թելը կտրել-խանգարել
ծաղիկ հասակ-պատանի
վերջակետ դնել-ավարտել
արյունը գլխին խփել-բարկանալ
կրակի վրա յուղ լցնել-թեժացնել
բերանը ջուր առնել-լռել։

Сочинение «Месть и Великодушие»

Есть ли оправдание для мести? Я считаю, что нет, так как это глупая трата времени, но есть и люди, которые затрудняются с этим ответом. Здесь играет большую роль этический фактор. Человек, никогда не попадавший в ситуацию, когда в его понимании понятия правосудия и мести сливаются в одно целое и неделимое, не сможет дать точный ответ на этот вопрос. Людей, которые найдут в себе силы и откажутся отвечать злом на зло, не так уж и много. В большинстве своем, люди часто поступают по принципу «зуб за зуб». В некоторых ситуациях очень хочется найти им оправдания.В жизни бывает так, что иногда происходят ситуации, когда месть становится единственным средством добиться правосудия. Наглядным примером для данного утверждения служит произведение Виктора Астафьева «Людочка». В нем рассказывается о несчастной судьбе молодой девушки, которая была изнасилована преступниками. Один из них – Стрекач, недавно освободившийся из тюрьмы, был зачинщиком этого преступления. Он подкараулил девушку в парке, накинулся на нее, сделал свое гнусное дело и еще заставил повторить это и всех своих сообщников. Бедная Людочка ни у кого не нашла поддержки. Ее наставница сказала, что подобные ситуации являются нормой для здешних мест. Мать Людочки была занята обустройством новой семьи и ходила на сносях. Полиция и не думала серьезно заниматься этим делом. Не найдя нигде поддержки и должного понимания, несчастная девушка повесилась. Только после этого, ее отчим решился на месть. Он подкараулил Стрекача и избил его до смерти. Конечно, не найти оправдания самосуду, устроенному отчимом, но по крайней мере, его поступку есть свои объяснения. Видя бездействие властей, он решил сам наказать и остановить преступников вот какой иной раз бывает “Месть и великодушие”.Получается, что чаще всего люди решаются на месть в том случае, когда им не остается другого выхода. Когда рассчитывать, кроме себя самого, больше не на кого. Иногда люди считают, что оставив преступника безнаказанным, они дадут им возможность повторить свое преступление еще раз. Я не могу сказать, что месть можно оправдать, но считаю, что для любого поступка всегда существуют определенные объяснения.

Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը։ Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆւնկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3. Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4. Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը: