Հարցաթերթիկի կառուցվածքը, հարցերի տեսակները

Հրցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում
կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման 20 կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ անձնական հարցեր: Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակներից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել: Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *