ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։

Միտաննի

Ք.ա. 16-րդ դարում մեր տարածաշրջանում գերակայության է հասնում Միտաննի անունով պետությունը, որը նույնպես բավականին ընդգրկուն էր, ներառում էր Առաջավոր Ասիայի, Հյուսիսային Միջագետքի, Փոքր Ասիայի ու Հայկական լեռնաշխարհի զգալի տարածքներ: Մովսես Խորենացին Հայկազուն արքաների ցանկում առանձին նշում է Պարետով սկսվող ու Վաշտակով ավարտվող շարքը, որոնց գահակալության ժամկետները նույնությամբ համապատասխանում են Միտաննի (այլ աղբյուրներում` Մաիտանի, Խանիգալբատ, Խալիգալբադ, Նահարինա) պետության գոյության ժամանակաշրջանին: Այն որ Պարետը պատմագրության մեջ որպես Միտաննիի առաջին արքա հիշատակվող Պարատառնան է, իսկ Վաշտակը` վերջին գահակալ Վասաշատան, կարծում եմ ապացուցելու հարկ չկա: Նույնն է նաեւ Խորենացու նշած Սոսանվերի պարագայում, որը համարժեք է Սաուսադատարին` Միտաննիի երկրորդ հզորագույն արքայի անվանը: Մասնագետներն ասում են, որ «դատ(ար)»-ը «նվեր», «տուրք» բառերի հոմանիշն է: Նույն անուններն ու ժամանակաշրջանն է նշում նաեւ հայ նոր պատմագրության հիմնադիր Միքայել Չամչյանը: Անցած անգամ անդրադարձանք նաեւ այն փաստին, որ եգիպտացիներին ձի հեծնել ու մարտակառք պատրաստել սովորեցրել էին Հայկի որդիները (հայքսոսները, հիքսոսները): Եվ ահա, եգիպտական աղբյուրները նշում են, որ մարտակառքերի համար հատուկ փայտանյութը բերվում էր Նահարինա երկրից, շեշտում այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են միայն Տրապիզոնից հարավ ու Արարատի ստորոտին: Այսքանը Միտաննի պետության տեղագրության եւ հայկական պետություն լինելու մասին: Այժմ անդրադառնանք պատմական դեպքերի ընթացքին ու հայոց հզոր արքաների դերակատարությանը: Նրանք, անշուշտ, իրենց նախորդներից ժառանգել էին ժամանակի աշխարհի կառավարման առաջադեմ եղանակներն ու ձեւերը, ավելի կատարելագործել ու ստեղծել ուժեղ պետություն, կուռ պետական կառուցվածք ու հպատակների հավատարմությունը վայելելու ունակ համակարգ` հենված մեծ ընտանեկան համայնքների, խուրրիերեն` դիմտուների (աշտարակ) վրա, որոնք գտնվելով նահապետի (էվրի) տնօրինության տակ, իրենց հերթին բաժանված են եղել ընտանիքի չափահասների միջեւ: Համայնքի բոլոր անդամները` մեկը մյուսին օգնելով ստանում էին երկրագործությունից ու արհեստագործությունից ստացած եկամուտները, միասին վճարում համայնական (պետական) պարհակները, զինվորացու տալու պարտավորությունները, փոխարենը ստանում ազատ ապրելու, ստեղծագործելու, պաշտպանված լինելու երաշխիք: Միտաննիի հզորության ժամանակաշրջանը սկսվում է Պարետի եւ նրա որդի Սոսանվերի գահակալությունից (Ք.ա 15-րդ առաջին կես): Նրանք` Եգիպտոսի, Բաբելոնի, Խեթերի երկրի արքաների պես կրում էին «Մեծ թագավոր» տիտղոսը: Հայտնի է, որ Սոսանվերը գրավում է Աշուրը եւ իր մայրաքաղաք Վաշշուագանե տանում Ոսկե դարպասը: Տիրանալով նոր տարածքների, այնտեղ նշանակելով իր կառավարիչներին, նա էլ ավելի է ընդլայնում երկրի սահմանները, հասնում մինչեւ ներկայիս Պաղեստին: Ք.ա. 1450-ական թվականներին դեպի մեր տարածաշրջան են արշավում եգիպտական զորքերը եւ երկու պետությունների միջեւ սկսվում է երկարատեւ պատերազմ:

Հայասա
Հայասա (Հայասա-Ազզի, Խայասա), հնագույն հայկական պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XVI առ XIII դդ: Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև: Հայասայի կարևոր կենտրոններից եր Կումախան` հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը: Մ.թ.ա. ΧV դ. վերջին և մ.թ.ա. ΧIV դ. սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր: Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. ΧIII դարի վերջին:

Անվան ծագումը
Ուսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Պատմություն
Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ XV դ. 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. XV-XIII դդ. Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. XV դ. վերջին-XIV դ. սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ XIV դ. սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում Մուրսիլիին հաջողվել է հնազանդեցնել Հայասան։ Մ.թ.ա. XIII դ. խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. XII-XI դդ. ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. XIII դ. վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների` Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ:

Քաղաքները
Հայասայի կարևոր քաղաքներն էին Արխիտան (ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (Բաբերդից արևմուտք), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայի Կամախը), Հայասան և Ազզին (հետագայի Երզնկայի մոտ) ևն

Արարատյան թագավորություն

Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համա­հայկական թագավորությունը:

Տուշպա Քաղաքի հիմ­նադրման ասուրերեն արձանագրու­թյուններում Սարդուրին իրեն անվանում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում Մեծ արքա, Հզոր արքա, Արքաների ար­քա, Տիեզերքի արքա և այլ տիտղոսնե­րով: Մ. թ. ա. 833-ին Սարդուրի Ա-ին հի­շատակում է Ասորեստանի արքա Սալմանասար lll-ը (մ. թ. ա. 859/858-824)՝ վերջինիս զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավո­րությունը, ընդգրկելով Վանա լճի ավա­զանը, տարածվել է Հայկական Տավրոսից հա­րավ’ Տիգրիսի վերին հովտում: Սարդուրի Ա-ին հաջորդած որդին՝ Իշպուինին (մ. թ. ա. մոտ 825-810), իրակա­նացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդին’ Մենուան (մ. թ. ա. մոտ 810-786): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական (պետության միասնական դիցարանի ստեղծումը) բարեփոխումները: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Մ. թ. ա. 820 – ական թթ-ի վերջին Իշպուինին թագավո­րությանն է միացրել Արդինի – Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դար­ձել է նաև տերության հոգևոր կենտրոն: Այնուհետև տիրույթներն ընդլայնել է հարավում՝ մինչև Պարսուա (Պարսք) երկիր, հյուսիսում’ մինչև Հայկական Պար լեռնաշղթա: Մենուայի օրոք Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրել, ծավալվել են շինարարական աշխատանքներ, ստեղծվել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր ցայժմ գործող 72 կմ երկար. Մենուայի ջրանցքը: Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս՝ դեպի Դիաուխի – Դայանեի (Տայք) երկիր, հարավ-արևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան, արևմուտքում առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան. Եփրաւոի բնագիծ’ սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտեայի (Սելիդ, Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք’ հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան Արարատյան դաշտում’ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հյուսիսային գլխավոր հենարանը’ Մենուախինիլի քա­ղաքը: Հայկական լեռնաշխարհի հիմնական մա­սը միավորել է մեկ կենտրոնացված պե­տության մեջ. հյուսիսային շրջանների իշխանու­թյունները թեև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշ­խանությունը: Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատ­մամբ, և Վանի թագավորությունը վերա­ծել գերտերության: Ուրարտու Մենուայի որդու և հաջորդի՝ Արգիշտի Ա-ի օրոք (մ. թ. ա. 786-764) տերությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գա­գաթնակետին: Արգիշտի Ա-ն մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Ձաբախա (Ջավախք), Էտիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտըոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում, այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիս Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիս Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան. և Փոքր Ասիայի հարավ-արևելյան. շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Ուրարտու Ասորեստանն իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրա­բար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջա վախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափ­նյա շրջաններ (ներառյալ Մելիտեա ու Թաբալ երկրները), Մասիոա և Կորդվաց լեռներից մինչև Պարսից ծոց՝ ներառյալ Բաբելոնիան: Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական ազդե­ցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր ար­ձանագրությամբ հայտնաբերվել է սա­ղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում): Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշ­տում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է երե­րունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր): Կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ, զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, ներքին ու  արտաքին առևտուրը:ՈւրարտուՎանի թագավորության հզորությունը շարունակվել է Արգիշտի Ա-ի որդու՝ Սարդուրի Բ-ի օրոք (մ. թ. ա. 764-735): Վերջինս կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորնե­րի՝ համադաշնային կառավարման հա­մակարգից անցնելով գերկենտրոնացված պետության: Սարդուրի Բ-ի օրոք տերությունն ու­նեցել է առավելագույն տարածքը, հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում’ Կուր գետ, արևելքում’ Կասպից ծով, արևմուտքում’ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց, և Դամասկոսի թագա­վորությունով՝ Միջերկրական ծով:  Այդ շրջանում երկիրը դարձել էր «Չորս ծովերի տերություն», իսկ բանակը’ «Սարդուրյան տարեգրության» համա­ձայն’ շուրջ 350-հազարանոց՝ նվաճված ու հարկատու երկրների զինուժով հանդերձ: Սակայն Ասորեստանի արքա Թիգլաթպալասար lll-ը մ. թ. ա. 743-735-ի արշավանքների հետևանքով վերա­կանգնել է իր երկրի նախկին դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում:ՈւրարտուՍարդուրի Բ-ի հաջորդը’ Ռուսա Ա-ն (մ. թ. ա. 735-մոտ 710-ական թթ.), նախ­կին նահանգների տրոհմամբ ձևավորել է          մարզային կառավարման համակարգ: Բանակի կազմում առանձնացրել է ար­քայական գունդը՝ բաղկացած հեծյալ զո­րամիավորումների ընտրյալ ուժերից, ձևավորել է մարզային զորքերը: Արշա­վանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի – Մուսասիր: Վերջինիս պատճառով նոր բախում է տեղի ունեցել Ասորեստանի հետ. Սարգոն II արքան (մ. թ. ա. 721-705) մ. թ. ա. 714-ի գարնանն արշա­վել է Վանի թագավորություն, վերադար­ձին մտել է Արդինի-Մուսասիր, կողոպտել է Խալդիի գլխավոր տաճարը և կից զի­նանոցը: Բայց կարճ ժամանակ անց Ռուսա Ա-ին հաջողվել է վերանվաճել Արղինի – Մուսասիրը: ՈւյրարտուՌուսա Ա-ի հաջորդի և որդու՝ Արգիշ­տի Բ-ի (մ. թ. ա. մոտ 710/708-680-ական թթ.) օրոք հյուսիսից ընդհանուր թշնամու (կիմերական ցեղեր) հայտնվելու պատճառով Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումները դա­դարել են: Արգիշտի Բ-ն զենքն ուղղել է արևելք և Արաքսի հարավով հասել մինչև Կաս­պից ծով:Պետության վերջին հզոր տիրակալը՝ Ռուսա Բ-ն (մ. թ. ա. մոտ 685-645)’ Ար­գիշտի Բ-ի որդին, խթանել է քաղաքաշի­նությունը: Եփրատից արևմուտք գրավել է 5 երկիր: Նրան հաջողվել է դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմեր­ների հետ և նպաստել նրանց տեղափոխմանը Փոքր Ասիայի արևելք: Կիմերնե­րը հաստատվել են Կապաղովկիայի տա­րածքում, որը հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք: Այս­տեղից Ռուսա Բ-ն կարողացել է կիմեր­ներին ուղղորդել Ասորեստանի դեմ: ՈւրարտուՄ. թ. ա. 652-ին նա բարեկամական ուղեր­ձով պատվիրակություն է ուղարկել Ասո­րեստանի արքայի մոտ, որին մեծ պատիվ­ներով ընդունել են Արբելա քաղաքում:Ռուսա Բ-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետու­թյունը թուլացել է: Վերջին՝ հստակ թվագրվող արքան Սարդուրի Գ-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643-ին: Հա­մեմատաբար լուսաբանված է Ռուսա Գ-ի (էրիմենայի որդու) իշխանության շրջանը:Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղե­րը: Վանի թագավորության անկման ժա­մանակն ստույգ հայտնի չէ: Վանի արքա­յատոհմից իշխանության անցումը հա­ջորդ արքայատոհմին հավանաբար կա­տարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ մ. թ. ա. 609-ից առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *